Ереван, 20.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհի 10 ամենաօգտակար ու առողջարար սննդատեսակները (լուսանկարներ)

Lifestyle
Գոջի հատապտուղներ, կոկոսի յուղ, նուշի ալյուր... Գովազդի միջոցով մեզ են հրամցնում էկզոտիկ հրաշքներ, բայց այս ամենը սուտ է։ Շատերը չեն էլ կասկածում, որ իսկապես արժեքավոր ու օգտակար կարող են լինել շատ ավելի սովորական, մատչելի ու համեմատաբար ավելի էժան սննդամթերքները։ «Plyvine Catering» բրիտանական ընկերությունը, որը մասնագիտացված է ռեստորանային ու բանկետային մատուցման վրա, կազմել է աշխարհի 10 ամենաառողջ սննդամթերքների ցանկը, որը և կներկայացնենք Ձեզ ստորև։
 

1. Կիտրոն

Մեկ կիտրոնի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան պետք է մարդու օրգանիզմին մեկ օրվա համար։ Բացի դրանից, կիտրոնն օգնում է բարձրացնել արյան մեջ օգտակար լիպոպրոեինային խոլեստերինի մակարդակն ու ամրացնում է ոսկրային հյուսվածքները։

Հատուկ օգտակարություն

Կիտրոններում առկա ցիտրուսային ֆլավոնոիդները հատուկ կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնք վիտամին C-ի հետ միասին ունեն հակաբորբոքային, ճնշումն իջեցնող, կաթվածներից պաշտպանող ու քաղցկեղի բջիջների աճը կասեցնող ազդեցություն։

2. Բրոկոլի

Մեկ միջին խուրձ բրոկոլին կապահովի Ձեզ վիտամին K-ի օրական նորմայով։ Այս վիտամինը կարևոր դեր է կատարում ոսկորների մեջ նյութափոխանակության պրոցեսներում, ինչպես նաև նպաստում է երիկամների արդյունավետ աշխատանքին։ Նույն այդ քանակությամբ բրոկոլին պարունակում է վիտամին C-ի օրական դոզայի կրկնապատիկը։

Հատուկ օգտակարություն

Օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկա և բուժում։ Սուլֆոֆրան կոչվող նյութը և ևս երկու ակտիվ բաղադրիչները, որոնք առկա են այս բանջարեղենում, ոչ միայն կանգնեցնում է քաղցկեղային բջիջների աճը (հատկապես՝ կրծքի, մաշկի ու շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ), այլև ակտիվացնում է դիմադրողականությունը, ինչն օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ դիմակայել հիվանդությանը։

3. Դառը շոկոլադ

Օրական ընդամենը 7 գրամ շոկոլադը կօգնի նվազեցնել արյան ճնշումը։ Միայն թե հիշեք, որ իսկական դառը շոկոլադի հիմքում չի կարող լինել կաթ ու այլ կաթնամթերք. միայն կակաոյի յուղ, մաքուր կակաո ու մի քիչ շաքար, իսկ կակաոյի հատիկների պարունակությունը չպետք է լինի 70 տոկոսից քիչ։

Հատուկ օգտակարություն

Կակաոյի փոշին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են վնասակար խոլեստերինի տոկոսը և բարձրացնում օգտակար խոլեստերինինը, բարելավում են արյան շրջանառությունը ու դրական են ազդում նյարդային համակարգի վրա։ Հատկապես հաճելի է այն, որ, չնայած բարձր կալորիականությանը, շոկոլադը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից ու չի գիրացնում (եթե, իհարկե, չեք չարաշահում)։ Սակայն կոֆեինի բարձր պարունակության պատճառով դառը շոկոլադը հակացուցված է երեխաներին։

4. Կարտոֆիլ

Կարմիր կարտոֆիլի մեկ հատում այնքան ֆոլիևային թթու կա, որքան անհրաժեշտ է նոր բջիջների աճի ու առողջ զարգացման համար, և այդ քանակությունն այնքան է, որքան առկա է մեկ ափսե սպանախում կամ էլ բրոկոլիում։ Ընդհանուր առմամբ կարտոֆիլն առանց յուղի ու ճարպոտ սոուսների շատ սննդարար ուտելիք է, ու այն այնքան կալորիական չէ, որքան մսամթերքը։

Հատուկ օգտակարություն

Քաղցր կարտոֆիլի կամ էլ բատատի մեկ հատում առկա է վիտամին A-ի օրական նորմայի ութապատիկը, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում ու ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը։

5. Սաղմոն

Այս ձկնատեսակը օմեգա-3 ճարպային թթուների հիանալի աղբյուր է, որն օգնում է նվազեցնել դեպրեսիայի, սրտանոթային ու օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այն նաև բնական աֆրոդիզիակ է, որը կարող է բարձրացնել Ձեր սեքսուալ էներգետիկան։

Հատուկ օգտակարություն

Սաղմոնի 150 գրամանոց կտորը պարունակում է նիկոտինային թթվի օրական գրեթե ողջ նորման, որը կանխում է հիշողության կորուստն ու Ալցհեյմերի հիվանության ռիսկը։

6. Ընկույզ

Հենց այս ընկույզներն են ամենահարուստը օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք, բացի նշված օգտակար հատկություններից, նաև իջեցնում են խոլեստերինի մակարդակն ու պարզապես բարձրացնում տրամադրությունը՝ հարստացնելով ուղեղը երջանկության հորմոնով՝ սերոտոնինով։

Հատուկ օգտակարություն

Ընկույզում առկա են մեծ քանակությամբ չհագեցված պոլիթթուներ, որոնք մեր օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն արտադրել, բայց որոնք խիստ կարևոր են ուղեղի, սրտի, լյարդի ու այլ օրգանների աշխատանքի համար։ Սակայն հիշեք, որ բոլոր ընկույզները խիստ կալորիական են, այնպես որ, պետք է խիստ սահմանափակել դրանց սպառումը։ Օրինակ՝ ընկույզի պարագայում օրական նորման պետք է լինի ոչ ավելի, քան 8 հատը։

7. Ավոկադո

Ավոկադոն սննդային թելերի ու օգտակար ճարպերի հրաշալի աղբյուր է, որոնք ապահովում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը ու նվազեցնել խոլեստերինի մակարդակը ու սրտանոթային հիվանդությունների հավանակնությունը։

Հատուկ օգտակարություն

Ավոկադոն ունի սննդարար նյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների հարուստ համատեղություն և նպաստում է մաշկի հարթեցմանը, ավելացնում է դրա առաձգականությունը, օգնում է պայքարել մաշկային բորբոքումների ու հիվանդությունների դեմ, ինչպիսիք են էկզեման ու պսորիազը։

8. Սխտոր

Սա հիվանդությունների դեմ հզոր մարտիկ է, որը պայքարում է բակտերիաների աճի դեմ։

Հատուկ օգտակարություն

Երբ մենք սխտոր ենք ուտում, դրա բձիձները քայքայվում են՝ առաջացնելով ալլիցին, որը հզոր հակաբակտերիալ էֆեկտ ունեցող քիմիական միացություն է, կամ էլ՝ բնական հակաբիոտիկ։ Բացի դրանից, ալլիցինը նվազեցնում է արյան ճնշումը։ Հարկ է իմանալ, որ ջերմային մշակման դեպքում, ալլիցինն արագ քայքավում է, այնպես որ, հում սխտորն ավելի օգտակար է։

9. Սպանախ

Լյուտեինն ու զեակսատինը, որոնցով այդքան հարուստ է սպանախը, բնական հակաօքսիդանտներ են, որոնք ստիմուլացնում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։

Հատուկ օգտակարություն

Նոր գիտափորձերը ցույց են տվել, որ սպանախը ամենաարդյունավետ սննդամթերքներից մեկն է՝ օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։

10. Լոբի և այլ լոբազգիներ

Շաբաթական ընդհամենը 4 բաժին լոբին, կամ ոլոռը, կամ էլ այլ լոբազգի կիրառելը 22 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու կրծքի քաղցկեղի հավանականույթունը։

Հատուկ օգտակարություն

Լոբու մեջ առկա նյութերը կոմպլեքս դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա ու օգնում են արագ վերականգնել ուժերը ծանր հիվանդույթուններից հետո և ավելի հեշտ անցնել ռեաբիլիտացիոն փուլով։ Ի դեպ, լոբին միայն մսին է զիջում այս հարցում։ 
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank