Գալուստ Սահակյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
Политика
civilnet.am-ը գրում է. Հանրապետական կուսակցությունը թեև չի կիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերը, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր մարդ, առավել ևս` երկրորդ նախագահը կարող է հայտնել իր կարծիքը. ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հունվարի 13-իհարցազրույցը: Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ անձամբ չի ծանոթացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
«Մենք պատասխանատվությամբ ենք գնացել այս ճանապարհով` բավականին լուրջ վերլուծությունների հետևանքով: Իսկ մտահոգությունները բնականաբար կարող են ցանկացած անձի մոտ էլ լինեն, դրա պատասխանատուն բնականաբար մենք ենք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` անդրադառնալով գազային համաձայնագրերի և կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ երկրորդ նախագահի արտահայտած մտահոգություններին:
Ռոբերտ Քոչարյանը հունվարի 13-ի հարցազրույցում անդրադարձ էր կատարել հայ-ռուսական գազային համաձայնագրերին և կենսաթոշակային բարեփոխումներին: Դեկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել 2nd.am-ին, որում անդրադարձել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի` մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի, մասնավորապես` շինարարական տեմպերի անկման մասին տված մեկնաբանություններին։ Երկրորդ նախագահը նշել էր շինարարական ծավալների անկման երեք պատճառ` հավելելով, որ «Տիգրան Սարգսյանի բացատրությունը որևէ ընդհանուր բան չուներ իրականության հետ»։ Վարչապետն էլ սկզբում ֆեյսբուքյան գրառմամբ, ավելի ուշ` ծավալուն վերլուծությամբ պատասխանել էր երկրորդ նախագահին: