Հայտնի է Արթուր Աբրահամ-Խիլներտո Ռամիրես մենամարտի վայրը
СпортՊրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ մեքսիկացի Խիլներտո Ռամիրեսի մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում:
Արմենպրես տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ռամիրեսի պրոմոութեր Բոբ Արումը: Բոբ Արումը տեղեկացրել է նաեւ, որ մենամարտը կլինի երեկոյի երկրորդ կարեւոր իրադարձությունը՝ Պակիաո-Բրեդլի մենամարտից հետո:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին կայանալիք մենամարտի ընթացքում Աբրահամը պաշտպանելու է իր տիտղոսը: