Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ոչ ոքի է խաղացել Լիտվայի հավաքականի հետ
СпортՄինսկում ընթացող «Զարգացման գավաթ» 12-րդ միջազգային մրցաշարի երրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել Լիտվայի հավաքականի հետ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, խաղի ընթացքում թիմերից ոչ մեկին այդպես էլ չի հաջողվել գրավել հակառակորդի դարպասը: Արդյունքում թիմերը 0:0 հաշվով են լքել դաշտը:
Նախատեսվում է, որ Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմն առաջիկայում եւս 2 հանդիպում կանցկացնի:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 խաղերում պարտվել էր Ռուսաստանի եւ Իսրայելի հավաքականներին: