Հայտնի են շախմատի տղամարդկանց 76-րդ առաջնության 9-րդ տուրի արդյունքները
СпортՇախմատի տղամարդկանց 76-րդ առաջնության 9-րդ տուրից հետո 7 միավորով առաջատարը շարունակում է մնալ Զավեն Անդրիասյանը:
Այս տուրում Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Արման Փաշիկյանի հետ: Միավորները կիսվել են նաեւ Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան պարտիներում:
Սամվել Տեր-Սահակյանն առավելության է հասել Հովիկ Հայրապետյանի, Լեւոն Բաբուջյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Արման Միքայելյանը՝ Նորայր Թորոսյանի նկատմամբ:
Հաղթողներն իրավունք են ստանալու 2016-ին համալրելու Հայաստանի հավաքականները, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հանդես են գալու 2017 թվականի առաջնություններում: