Ереван, 04.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии Роберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не было Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографии Баронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмом Грузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева


Արամ Անտինյան. «Հայաստանի առաջին բարեգործական սրճարանի գաղափարը հրաշալի աշխատում է, շատ դրական արձագանքներ ունենք»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ձմեռային ցուրտ օրերին «Avenue 37»-ում միշտ մի կտոր գարուն կա. թարմ ծաղիկներ, ընկերական ջերմ մթնոլորտ, փարիզյան տրամադրություն, մի խոսքով՝ հաճելի երեկո անցկացնելու բոլոր նախադրյալները կան, մնում է՝ ցանկանաս ու այցելես։) Մաշտոցի 37 (Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկ) հասցեում արդեն 2 ամիս է՝ գործում է Հայաստանի առաջին բարեգործական սրճարանը, որի թեյավճարներն ու ամբողջ շահույթն ուղղվում է բարեգործությանը։ Սրճարանի երկամսյա գործունեությունն ամփոփել ենք տնօրեն Արամ Անտինյանի հետ։

-Արամ, ի՞նչ արդյունք եք գրանցել այս 2 ամսվա ընթացքում։

- Մեր և մեր այցելուների համատեղ ջանքերի շնորհիվ այս պահի դրությամբ մեր հիմնադրած ճաշարանում տրվել է 1300 ճաշ։ Կարծում եմ՝ 40 հոգու շաբաթական  5 օր ճաշ տալը քիչ չէ։

Սրճարանի գաղափարը սիրվել է։ Դրա հավաստիքը մեր այցելուների քանակն ու այն հանգամանքն է, որ նրանք միշտ վերադառնում են։ Շատ կարևոր է նաև, որ անընդհատ նոր մարդիկ են գալիս։

-Ճաշարանում կա շահառուների կոնկրոտ թիվ։ Այսինքն՝ անկախ թեյավճարների քանակից պահանջվում է կոնկրետ գումար։ Այցելուների թողած թեյավճարները բավարարո՞ւմ են 40 հոգու շաբաթական 5 օր ճաշ տալու համար, թե՞ առայժմ դիսբալանս կա։

-Այս պահին մեզ մոտ վճարված է 1600 ճաշի համար, արդեն տվել ենք 1300-ը։ Նախորդ ամիս փոքրիկ շահույթ ենք ունեցել, որն ամբողջությամբ ուղղել ենք բարեգործությանը, ինչպես և խոստացեել էինք։ «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնության միջոցով այս ամսվա ընթացքում օգնել ենք 2 կարիքավոր ընտանիքի, որոնցից մեկին՝ 4, մյուսին՝ 5 ամսվա չփչացող սնունդով ենք ապահովել։

-Այսինքն՝ «Avenue 37»-ի շահույթը ոչ միայն ճաշարանին է ուղղվում, այլև ուրիշ բարեգործութուններ է՞լ են արվում։

-  «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունն «Առաքելույուն Հայաստան» հկ-ի հետ իրականացնում է ճաշարանի աշխատանքը, սակայն չենք սահմանափակվում միայն ճաշարանով։ Միշտ գումարներ ենք փոխանցում կարիքավոր տարբեր խմբերի, հիվանդ երեխաներին։  

-Քանիցս նշել եք, որ կարիքավորների թիվն ավելացնելու մտադրություն ունեք։ Այս պահին շահույթն ու թեյավճարները թույլ տալի՞ս են խոսել հստակ ավելացման մասին։

-Դրական տենդենց կա, քանի որ մեր այցելուների քանակն անընդհատ ավելանում է։ Այս բիզնեսում հունվար և փետրվար ամիսները պասիվ են՝ կապված մեր ազգի դեկտեմբերյան ծախսերի հետ, սակայն ընդհանուր առմամբ՝ դրական տենդենց կա, այցելուներն անընդհատ ավելանում են, կարծիքներն էլ բավականին դրական են։

Ի սկզբանե մենք ուզում էինք ստեղծել սրճարան, որտեղ ոչ միայն բարեգործություն են  անում, այլև լավ միջավայր է, բարձրորակ սպասարկում։  Մարդկանց կարծիքները լսելուց հասկանում ենք, որ իրոք հավանում են տեղը, որ «Avenue 37»-ը իսկապես կարող է փոխարինել մյուս տեղերին, ուր իրենք գնում էին։ Մեր միտքն այն չէ, որ մարդիկ չգնան այլ տեղեր, ուղղակի ամսվա մեջ 1–2 անգամ էլ կարելի է էստեղ գալ, որովհետև,  ի վերջո, ամբողջ գումարն ուղղվում է բարեգործության։

Շատ մեծ հույս ունեմ, որ առաջիկայում սրճարանի շահույթը, ըստ այդմ՝ նաև ճաշարանում շահառուների թիվն աճելու է։

-Ճաշարանում դրական միջավայր ստեղծելու միտում կար ու, կարծես թե, ստացվել է։ Նկատելի է, մարդիկ ինչպես են ոգևորվում Ձեզ տեսնելիս։ Հաճա՞խ եք լինում ճաշարանում։ Կարողացե՞լ եք ստեղծել այն միջավայրը, որն ուզում էիք։

-Ստեղծման օրից ի վեր ճաշարանի միջավայրը շատ է փոխվել։ Սկզբնական շրջանում մեր շահառուները չէին հասկանում, թե ինչ գաղափար է, ինչպես է լինելու, մի քիչ կաշկանդված էին, սակայն հիմա այդ մեծ ընտանիքի մի մասն են դարձել։  Ես շաբաթական  առնվազն 2-3 անգամ գնում եմ ճաշարան, շփվում եմ շահառուների հետ ու շատ լավ լիցքեր եմ ստանում։

Հաճախ էլ ընկերներս են ուզում գալ, ծանոթանալ, իրենց օգնությունը ցուցաբերել։ Շատ հաճելի միջավայր է ստեղծվել։ Օրեր առաջ էլ գեղեցիկ համերգ կազմակերպեցինք մեր շահառուների համար հայ աստղերի մասնակցությամբ ու բոլորը շատ ոգևորված էին։ Կարծում եմ՝ Երևանի ամենաօրինակելի ճաշարաններից մեկն է, շատ լավ մենեջմենթ է արվում, կան երգի, պարի խմբակներ, հանգստի գոտի, մարդիկ գալիս են ու իրենց լավ են զգում։ «Առաքելություն Հայաստան» հկ-ի հետ փորձում եք  հաճելի ծերություն ապահովել նրանց համար։ Բացի  այդ, ընկերներս, գործընկերներս նրանց նվերներ, անակնկալներ են մատուցում, ինչից մեր շահառուներն ավելի են ուրախանում, իրենց կարևորված զգում։

-Բարեգործական սրճարանի օրինակը վարակիչ եղավ մյուս սրճարանների համար։ Սրճարանի բացումից հետո ժամանցի տարբեր կենտրոններ փորձեցին բարեգործություն անել՝ այդ նպատակով արկղիկներ տեղադրել, շահույթ մի մասը տրամադրել և այլն։ Կանխատեսո՞ւմ էիք այսպիսի արդյունք, նրանց հետ մրցակցություն կա՞։

-Ես միշտ կրկնում եմ, որ մի ծաղկով գարուն չի գա ու շատ եմ ոգևորվում, որ մեր ընկերները, տնտեսվարող սուբյեկտները միանում են այս ամենին։ Ես դեմ եմ այն մտքին, երբ ասում են՝ թող պետությունն անի, կարծում եմ՝ որպես քաղաքացիներ՝ մենք էլ մեր լուման պիտի ներդնենք, օգնենք պետությանն այն բոլոր ասպեկտներում, որտեղ թերանում է։ Շատ եմ ուրախանում, որ իմ բոլոր ընկերները միանում են գաղափարին ու զարգացնում այն։ Իհարկե, միայն «Avenue 37»-ը  չի կարող պայքարել աղքատության դեմ։ Պետք է պայքարենք բոլորս, այդ ժամանակ արդյուքն ավելի շոշոփելի կլինի։

-Տարբեր ընկերություններ արդեն միացել են «Avenue 37»-ին և կայուն փոխանցումներ են անում։ Այդ ակտիվությունը միայն բացման ժամանա՞կ էր նկատելի, թե՝ հիմա էլ կա։

-Այս պահին մեզ միացել է 3 ընկերություն՝ «Շելբի» տուրը, «Avetisyan construction»-ը և «Cardograph»-ը։ Տարբեր ընկերություններ շարունակում են հետաքրքրվել, պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ես հույս ունեմ ու հավատում եմ, որ շատերն են միանալու մեզ, ի վերջո ամսվա մեջ 25-30.000 դրամ կարիքավորներին հատկացնելը անգամ փոքր ձեռնարկությունների համար մեծ խնդիր չէ։  

- Անկախ նրանից՝ հիմքում բարեգործությունն է, թե ոչ՝ սրճարան հիմնելու համար պետք է ունենալ բիզնես մտածղություն։ Հե՞շտ է կառավարել այս ամենը։

-Ես մասնագիտությամբ  տնտեսագետ-կառավարիչ եմ, ու դա ինձ համար այնքան էլ բարդ չէ։ Նույնիսկ լրագրությամբ զբաղվելիս զուգահեռ տնտեսագիտությամբ եմ զբաղվել, հիմա էլ սեղանիս Մակկոննելի «Էկոնոմիկսն» է։ Իհարկե, նոր ոլորտ է՝ իր յուրահատկություններով, սակայն շատ ուսումնասիրելու, կարդալու արդյունքում կարողանում ես լրացնել բացերը։ Ինձ շատ է ուրախացնում, որ մեր հարևան սրճարանների տերերը, մեր ընկերները գալիս ու խորհուրդներ են հարցնում։ Ոգևորիչ է, որ մի բան ավելին ենք արել։ Հիմա ունենք լավ աշխատող սրճարան՝ կայացած համակարգով, որն ինքնաբավ է ու զարգանում է։

-Ամեն դեպքում տարածքում կան մի շարք սրճարաններ։ Ինչպե՞ս եք դիմանում մրցակցությանը, ի՞նչ մարտահրավերներ կան այս բիզնեսի համար։

-Թեև ես սկզբում ասում էի, որ մրցակցություն, որպես այդպիսին, չպետք է լինի, որովհետև մեր գաղափարը բարեգործական է, մրցակցելու կարիք, այնուամենայնիվ, կա։ Մրցակցում ենք մեր որակով, սպասարկմամբ, ինտերիերով։ Փորձում ենք ամեն բան մի քիչ ավելի լավ անել, քան մյուսները։ Կարծում եմ՝ ստացվում է. «Avenue 37»-ը միշտ մարդաշատ է, նշանակում է՝ մրցակցությանն ինչ-որ չափով դիմադրում ենք։

Ոչ բոլորն են գալիս մեզ մոտ՝ որպես բարեգործական սրճարան։ Կան մարդիկ, ովքեր գալիս են ու տեղում են իմանում կոնցեպտը, ոգևորվում են, իրենց լուման ներդնում, սակայն զգում ես, որ նա եկել էր՝ որպես իր համար հաճելի մի վայր։

-Ի սկզբանե նպատակ կար, որ սրճարանում պետք է հավաքվեն մտածող, ինտելեկտուալ մարդիկ, լինի ընկերական մթնոլորտ, հետաքրքիր քննարկումներ։ Հաջողվե՞ց։

-Մեր ընկերների մեծամասնությունը (մեզնից յուրաքանչյուրը 5000 ընկեր ունի) գալիս են։ «Avenue 37»-ի այցելուները հիմնականում այն մարդիկ են, ում համարում էի լավ քաղաքացի ու կանխատեսում էի տեսնել այդտեղ։ Իհարկե, երբ ինտելեկտուալ մարդիկ հավաքվում են մի տեղ, դժվար է պատկերացնել, որ քարացած կմնան իրենց տեղում ու չեն շփվի մյուսների հետ։ «Avenue 37»-ը դարձել է ֆեյսբուքցիների օֆլայն հանդիպման գոտի. հանդիպում են, շփվում, քննարկում, լավ գաղափարներ են ծնունդ առնում, ինչն ինձ  շատ է ուրախացնում։

-Կնշե՞ք 5 առավելություն, որ ունի «Avenue 37»-ը։

  1.  Տարբերվող և շատ գեղեցիկ ինտերիեր՝ փարիզյան թեմատիկայի մեջ։ Հաճախ եմ գնում սրճարաններ, սակայն այդպես գեղեցիկ նկարված պատեր, ինտերիեր չեմ տեսել։
  2.  Հաճելի, հանգիստ միջավայր է ստեղծված։
  3.  Միշտ լավ երաժշտություն է հնչում, որը ոչ թե հոգնացնում է, այլ լավ տրամադրություն հաղորդում։ Երբեմն էլ՝ կենդանի երաժշտություն է լինում, մեզ մոտ դաշնամուր են նվագում։
  4.  Սնունդը շատ համեղ է։ Տանեցիներն արդեն ինձանից նեղանում են, որ այլևս տանը չեմ սնվում։) Սակայն «Avenue 37»-ում շատ համեղ են կերակրում, շատ լավ խոհարար ունենք։
  5.  «Avenue 37» գալիս են իմ ու մեզանից շատերի ընկերները։ Այն ընկերական հանդիպումների վայր է, որտեղ միշտ ջեմ մթնոլորտ է։

Սրճարանի հետ համագործակցելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին՝ կամ պարզապես այցելել Մաշտոցի 37 (Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկ)։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты