ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ինֆանիտինոն նախընտրական ծրագիրը կներկայացնի փետրվարի 1-ին «Ուեմբլի»-ում
СпортՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն իր նախընտրական ծրագիրը ԶԼՄ-ներին կներկայացնի փետրվարի 1-ին` Լոնդոնի «Ուոեմբլի» մարզադաշտում:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ մասին Ինֆանտինոն տեղեկացրել է տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Հունվարի 21-ին և 22-ին շվեյցարական Նիոնում կայացել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստը: Միաժամանակ, տեղի է ունեցել նաև ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր ազգային ֆեդերացիաների խորհրդակցությունը, որի ընթացքում Ինֆանտինոն ստացելէ նրանց աջակցությունը:
«Ես ԶԼՄ-ների համար միջոցառում կկազմակերպեմ: Այն տեղի կունենա փետրվարի 1-ին «Ուեմբլի»-ում: Լեգենդար մարզադաշտի էներգետիկան կօգնի ինձ ներկայացնել իմ ծրագիրը և գաղափարները ՖԻՖԱ-ի համար»,- ասել է Ինֆանտինոն:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 26-ին Ցյուրիխում: Բացի Ինֆանտինոյից, ընտրություններին կմասնակցեն ֆուտբոլի Ասիական կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան` Բահրեյնից, Հորդանանի արքայազն Ալ բին Ալ-Հուսեյնը, ՀԱՀ-ի քաղաքաշինության նախկին նախարար և Նելսոն Մանդելայի գաղափարակից Տոկիո Սեկսվալեն և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ ֆրանսիացի Ժերոմ Շամպանը: