Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում ևս ամբողջությամբ կվերանա այն նախապաշարմունքը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության անդամ չեն

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստանում ևս ամբողջությամբ կվերանա այն նախապաշարմունքը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության անդամ չեն: Այս մասին դեսպանը նշեց «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողության ժամանակ`շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում բավականին առաջընթաց է արձանագրել:

«Մեզ համար մեծ պատիվ է նման նախաձեռնության մասնակիցը լինել: Ուզում եմ շնորհավորել մեր գործընկերներին հոյակապ իրականացված աշխատանքի համար, որն արվեց այս ծրագրի շրջանակում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար այս գործը ԵՄ-ի կողմից շատ մեծ կարևորությամբ է ընդունվում: Ես լեհ եմ, իմ կյանքի մեծ մասը սոցիալիստական ճնշման տակ եմ անցկացրել: Հիշում եմ, որ թե' Լեհաստանում, թե' Խորհրդային Միությունում հաշմանդամություն ունեցող անձնանց փողոցում տեսնելն անհնար էր: Արևմուտքում 1980 թվականին ես առաջին անգամ տեսա հենասայլակներով, խնդիրներ ունեցող մարդկանց», նշեց Պյոտր Սվիտալսկին:   

Նա վերհիշեց, որ հարց է տվել, թե ինչպես է հնարավոր այդ տարբերությունը:

«Ինձ տվեցին հետևյալ պատասխանը` կատարյալ հասարակություններում ոչ կատարյալ մարդկանց չեն սիրում: Այս ծրագիրը չի վերաբերում միայն նրան, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հզորացնենք և որ նրանք իրենց զգան հասարակության անդամ: Նման ծրագրերի նպատակներից է վատ ժառանգությունից ձերբազատվելը: Շատ երկրներում այսօր սա իրականություն է, մեզ հաջողվել է հաղթահարել այն նախապաշարմունքը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության անդամ չեն»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորում է, որ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի աշխատանքի մեծ մասը կատարվել է Երևանից դուրս` մարզերում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողության ժամանակ նշեց, որ այն մեկնարկել է երեք տարի առաջ և իրականացվում է վեց երկրներում:

«Այս երեք տարում այդ երկրները իրար հետ հանդիպելու, լավագույն փորձը կիսելու, Մեծ Բրիտանիայի փորձագետների հետ աշխատելու, առաջատար փորձը ուսումնասիրելու հնարավորություն են ունեցել»,- շեշտեց նա:

Արևիկ Սարիբեկյանը հավելեց, որ ծրագրի կատարման ընթացքում մի շարք ձեռքբերումներ եղան:

«Դրանցից մեկը Հայաստանում մշակված մեխանիզմն է, որի միջոցով հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ներգրավվել, և իրենց կարիքները վերհանելով հանդերձ, աջակցել, որպեսզի ներկայացված որոշումները լինեն հնարավորինս ներառական: Մշակվել են մի շարք հաղորդումներ, որտեղ ներգրավված էր հաշմանդամություն ունեցող լրագրող, փորձում էինք նաև խրախուսել, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ներգրավվեն աշխատանքի տարբեր ոլորտներում»,-հավելեց նա:  

2013 թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագիրը` նպատակ ունենալով տեղական ինքնակառավարման մակարդակում որոշումներ ընդունելիս ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսակետները և ներդնել ներառական որոշումների ընդունման հայեցակարգը: Ծրագիրը ֆինանսավորում էր Եվրոպական միությունը:

Միացյալ Թագավորության փորձագետների աջակցությամբ, ծրագրի գործընկեր «Ունիսոն» ՀԿ-ի և տեղական ՀԿ-ների հետ աշխատանքի արդյունքում առաջին փուլում կազմվեց ներառական որոշումներ ընդունելու հայեցակարգ, որն առաջին անգամ կիրառվեց Արթիկ քաղաքում: Բրիտանական խորհրդի աջակցությամբ և շահառու բոլոր մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվեց մատչելի դարձնել քաղաքի այգին և մշակույթի տունը, Արթիկում կառուցվեցին թեքահարթակներ: Ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել նաև բարձրագույն ներառական կրթության քաղաքականության մշ ակմանը: Բրիտանական խորհրդի աջակցությամբ այն քննարկվեց նաև Վանաձոր, Գյումրի և Գավառ քաղաքներում` նպատակ ունենալով ընդգրկել հաշմանդամություն ունեցող մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները և մարզային համալսարանների ղեկավարության տեսակետները: Ծրագիրն իրականացվում էր վեց երկրում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հորդանանում, Լիբանանում և Ուկրաինայում: 

 

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»