Զավեն Անդրիասյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
СпортԶավեն Անդրիասյանը հռչակվեց շախմատի Հայաստանի 2016թ. չեմպիոն:
Երեւանում ավարտված շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Անդրիասյանը սեւերով ոչ ոքի խաղաց հետնապահ Նորայր Թորոսյանի հետ եւ 8 միավորով գրավեց առաջին տեղը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Հովիկ Հայրապետյանի հետ՝ վաստակելով 7.5 միավոր: 3-4-րդ տեղերը բաժանած Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հավաքեցին 6.5-ական միավոր:
Հայաստանի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Կարեն Գրիգորյանը, որը 4 միավորով գրավեց 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիա Գեւորգյանը, որը 9 հնարավորից վաստակել էր 8.5 միավոր:
Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր
Նորայր Թորոսյան - Զավեն Անդրիասյան՝ 0.5:0.5
Ռոբերտ Հովհաննիսյան - Հովիկ Հայրապետյան՝ 0.5:0.5
Արման Միքայելյան - Կարեն Գրիգորյան՝ 1:0
Արման Փաշիկյան - Լեւոն Բաբուջյան՝ 0.5:0.5
Տիգրան Լ. Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5
Մանուել Պետրոսյան - Հովհաննես Գաբուզյան՝ 0:1
Մրցաշարային աղյուսակ
- Զավեն Անդրիասյան – 8 միավոր
- Ռոբերտ Հովհաննիսյան – 7.5
- Արման Փաշիկյան – 6.5
- Սամվել Տեր-Սահակյան – 6.5
- Հովհաննես Գաբուզյան – 6
- Մանուել Պետրոսյան – 5.5
- Տիգրան Լ. Պետրոսյան – 5
- Լեւոն Բաբուջյան – 5
- Արման Միքայելյան – 4.5
- Կարեն Գրիգորյան – 4
- Հովիկ Հայրապետյան – 4
- Նորայր Թորոսյան – 3.5