Սարին ռասիստ չէ, նա պարզապես սխալվել է. Միխայլովիչ
СпортԻտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը կարծում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին սխալ է թույլ տվել՝ վիրավորելով Միլանի «Ինտերում» աշխատող իր գործընկեր Ռոբերտո Մանչինիին։
Վերջինս խոստովանել է, որ Սարին վիրավորել է նրան հոմոֆոբիկ եւ ռասիստական արտահայտություններով:
«Գիտեմ ե՛ւ Մանչինիին, ե՛ւ Սարիին։ Կարծում եմ, որ Սարին ռասիստ չէ եւ թույլ է տվել սխալ։ Նա դա խոստովանել է։ Երբեմն նման բան տեղի է ունենում դաշտում։ Հիանալի եմ դա հասկանում, քանի որ ինքս էլ եմ խաղացել:
Լարվածությունը եւ ճնշումը երբեմն ստիպում են ասել այն, ինչ իրականում չեք մտածում։ Հարկավոր է հարգել նաեւ Մանչինիի որակները։ Նա բավականին զգացական է։ Այլ կերպ կվարվեի նրա փոխարեն, սակայն միեւնույնն է իրավիճակը դատապարտման կարիք ունի»,- Միխայլովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։