Շախմատի Հայաստանի չեմպիոնը Զավեն Անդրիասյանն է
СпортՇախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունում Զավեն Անդրիասյանը 11 հնարավորից հավաքել է 8 միավոր եւ դարձել հաղթող: Վերջին տուրում Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ: Ընդ որում, Անդրիասյանը միակ շախմատիստն էր մրցաշարում, ով պարտությո ւն չկրեց:
Առաջատարից կես միավորով հետ է մնացել եւ արծաթե մեդալ է նվաճել Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջին պարտիայում հաղթանակի դեպքում նա կարող էր հավասարվել առաջատարին, սակայն երկար պայքարից հետո ստիպված էր համաձայնել ոչ-ոքիի՝ Հովիկ Հայրապետյանի հետ պարտիայում:
Բրոնզե մեդալը 6,5 միավորով նվաճել է Արման Փաշիկյանը: Սամվել Տեր-Սահակյանը եւս վաստակել էր 6,5 միավոր, սակայն Փաշիկյանը նրանից առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ:
Հունվարի 20-ին կանանց 71-րդ առաջնության չեմպիոն էր դարձել Մարիա Գեւորգյանը, ով 9 հնարավորից հավաքել էր 8.5 միավոր: