Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին Ավստրալիայի Բաց առաջնությունում
СпортՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Ուիլիամսը 57 րոպե տեւողու թյամբ մրցախաղում 6:2, 6:1 հաշվով դուրս թողեց Ռուսատանը ներկայացնող 21-ամյա թենիսիտուհուն հետագա պայքարից:
Մարգարիտա Գասպարյանը առաջին անգամ էր մասնակցում Ավստրալիայի Բաց առաջնությանը: Նախորդ մրցափուլերում հայազգի թենիսիստուհին հաղթել էր ղազախ Յուլիա Պուտինցեվային, իտալուհի Սարա Էրանիին եւ ճապոնուհի Կուրումի Նարային:
Քառորդ եզրափակչում Սերենայի մրցակիցը լինելու է ռուս Մարիա Շարապովան, ով 7:5, 7:5 հաշվով հաղթել է շվեյցարիացի Բելինդա Բենչիչին: