Իմ կյանքում նոր գլուխ է սկսվում. Օզբիլիս
СпортՄոսկվայի «Սպարտակի» արդեն նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել ռուսական ակումբի երկրպագուներին:
«Հենց նոր պայմանագիր կնքեցի «Բեշիկթաշի» հետ: Իմ կյանքում նոր գլուխ է սկսվում: Ինձ այստեղ շատ ջերմ ընդունեցին:
Շնորհակալ եմ «Սպարտակին» այս 2.5 տարվա համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին եւ հաջողություն մաղթել ակումբին»,- գրել է Օզբիլիսը Instagram-ի իր էջում:

