Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայկական ապրանքներն արտաքին շուկաներում նախորդ տարի եղել են արտոնյալ ռեժիմում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հունվարի 21-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը ն ոյեմբերի նկատմամբ` 120.4%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառությանը, որը նվազել է 8.0%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.7%, արդյունաբերությանը` 105.2%, ծառայություններինը` 102.7%, իսկ շինարարությանը` 100.3 %:  

Առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով, ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով: 

Արդյունաբերության աճի տեմպը հունվար-դեկտեմբերին կազմել է 105.2%, ընդ որում 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 110.8%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 109.3%:

Նշենք, որ ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվել են 2015թ. արդյունաբերական արտադրանքի ծավալի ամսական ցուցանիշների ճշգրտումներ` պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ինչի վերաբերյալ վերանայված տվյալները ռեսպոնդենտի կողմից տրամադրվել են 2016թ. հունվարին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել  հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 120.5%, նաև էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել է 3.4% նվազում:

Նշենք, որ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2014թ. համեմատությամբ, 2015թ. պղնձի գները նվազել են 6.2%-ով, իսկ մոլիբդենինը` 42.1%-ով):

Չնայած մշակող արդյունաբերության աճի նվազմանը` վերջինիս ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետևյալ ճյուղերում` «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 145.0%, «Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում»` 130.8%, «Ադամանդների մշակման»` 114.9%, «Դեղագործական արտադրանքի արտադրությունում»` 128.5%, «Հագուստի արտադրությունում»` 112.8% և «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 104.1%:

Նվազում է գրանցվել  «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` -44.6%, «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -26.5%, «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` -28.7%, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -28.8%, «Խմիչքների արտադրությունում»` -13.2%, «Սննդամթերքի արտադրությունում»` -16.0%, «Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունում»` -11.5%: «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունում»` -9.6%, «Հիմնային մետաղների արտադրությունում&r aquo;` -6.6%:

Չնայած արտադրության ծավալների նվազմանը, առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող «Խմիչքների արտադրության» ենթաճյուղի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է            0.3%-ով, իսկ դեպի այլ երկրներ` 71.5-ով: Արտադրության ծավալների նվազման դիմաց «Հիմնային մետաղների արտադրություն» ենթաճյուղի դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալն աճել է 29.0%-ով, իսկ «ոսկերչական զարդերի արտադրություն» ենթաճյուղի արտահանումը ԱՊՀ երկրներ աճել է 5.7%-ով:

Վերը նշված մյուս ենթաճյուղերի ցուցանիշների նվազումը պայմանավորված է արտաքին պահանջարկի նվազմամբ: Մասնավորապես, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտահանումը այլ երկրներ նվազել 21.3%-ով, էլեկտրական սարքավորանքի արտահանումը ԱՊՀ երկրներ նվազել է 42.9%-ով, իսկ այլ երկրներ նվազել է 50.8%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, արտահանումը` 3.9%-ով, իսկ ներմուծումը` 26.5%-ով: Նշենք, որ պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ներմուծման ամսական ցուցանիշները ՀՀ ԱՎԾ կողմից ճշգրտվել են:

2015 թվականի ընթացքում արտաքին առևտրի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել գործարարների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, արտաքին շուկաներում հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմների ապահովմանը, իսկ ներքին շուկայում` հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը:

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն /ԵԱՏՄ/ անդամակցությամբ պայմանավորված, առաջնահերթ ուշադրություն է դարձվել նոր պայմաններում իրավական դաշտի ձևավորմանը, որն ուղղված կլինի նաև հայ գործարարի շահերի պաշտպանությանը: Իրականացվել են  մի շարք միջոցառումներ, մասնավորապես` սակագնային և ոչ սակագնային  կարգավորման ոլորտներում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցման ուղղությամբ, մշակվել և ընդունվել են  մի շարք իրավական ակտեր:

2015 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվել է GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/ օգտվելու հնարավորությունը: Ներկայումս Հայաստանն օգտվում է նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP/ արտոնյալ ռեժիմից, ինչն ապահովում է Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար զեղչված կամ 0-ական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկաներ:

Հարկ է նշել, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող  Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP+/ առևտրային ռեժիմն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների`  եվրոպական շուկա զրոյական կամ ցածր մաքսատուրքի դրույքաչափերով արտահանելու հնարավորություն:

ՀՀ կառավարությունը` կարևորելով արտահանման ծավալների ավելացումը, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, շարունակում է գործնական քայլեր ձեռնարկել տեղական արտադրանքի արտահանման խթանման և աջակցության նպատակով:

ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ստեղծվել է Արտահանման աջակցման խորհուրդ, հաստատվել են գործունեության գերակա ուղղությունները և գործիքակազմը, տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցության հայտերի ներկայացման, գնահատման և աջակցության տրամադրման ընթացակարգը:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ, արտահանման աջակցման խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը: 

Տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցությունը սահմանվելու է արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ և տրամադրվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi