ԵԽԽՎ–ն ընդունեց Մարկովիչի հակահայկական զեկույցը
ПолитикаԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ Հունվարի 26-ին, ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց հակահայկական երկու զեկույց, որոնցից մեկը՝ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը քվեարկությամբ (70 դեմ, 66 կողմ) մերժվեց: Իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով զեկույցը ընդունվեց 98 կողմ ձայնով: Դեմ քվեարկողների թիվը կազմում էր 71 իսկ ձեռնպահ՝ 40:
Եվրոպայի միավորված ձախերի, սոցիալիստների ու Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել հակահայկական զեկույցներին: