ԵԽԽՎ-ն հատուկ գիծ է բռնել, որով անտեսում է նաև ԵԱՀԿ սկզբունքները. Անդրեյ Սորոկին
ПолитикаԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հակահայկական զեկույցից մեկի մերժումը արդեն մեծ հաղթանակ է: Արմենպրեսի փոխանցմամբ` սա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի գնահատակաան է: «Այն, որ հաջողվեց հակահայկական զեկույցներից մեկն օրակարգից հանել, դա արդեն կարելի է համարել մեծ հաղթանակ: Դուք գիտեք, ինչպիսին է իրավիճակը ԵԽԽՎ-ում: ԵԽԽՎ-ն հատուկ գիծ է բռնել, որով անտեսում է բոլոր սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ մոտեցումները»,-ասաց Սորոկինը 2016-ին Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելուն նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը չցանկացավ որևէ մեկնաբանություն հնչեցնել նշյալ զեկույցի վերաբերյալ` ասելով, որ դա խորհրդարանականների խնդիրն է: Նա միայն նշեց, որ ԵԱՀԿ Միսկի խումբն` իր երեք համանախագահներով, մնում է միակ ձևաչափը, որի շրջանակներում կարող է քննարկվել այս տարածաշրջանի հակամարտությունը: «Սա այն ձևաչափն է, որի նախաձեռնություններին ենք մենք աջակցելու»,-ասաց Մաթիաս Քիսլերը: