Մեկնարկել է շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը
СпортԵրևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակից 16 շախմատիստներից 9-ը գրոսմայստերներ են. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մասնակիցների թվում են ներկայում Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև մեր հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, ներկայում հավաքականում հանդես եկող Հրանտ Մելքումյանը, Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը և այլոք:
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով և ավարտվելու է այսօր` երեկոյան: