Ռեալն իր կիսապաշտպանի համար 60 միլիոն եվրո հրաժարագին է սահմանել
СпортՄադրիդի «Ռեալը» սահմանել է կիսապաշտպան Լուկաս Սիլվայի հրաժարագինը:
Ինչպես հայտնում է «Le Figaro»-ն, «արքայական» ակումբը բաց կթողնի 22-ամյա բրազիլացուն 60 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ «Ռեալը» խաղացողին «Կրուզեյրոյից» գնել է 14 միլիոն եվրոյով: Մինչև մրցաշրջանի ավարտը Սիլվան վարձավճարով հանդես է գալու «Մարսելում»: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման: