Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կաշխատի համաշխարհային առաջատար «ուղեղային կենտրոնների» հետ

Общество

Բանակի օրը նշանավորվեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ, ՀՀ  զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ստեղծված Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանի ստեղծման պատմությանը, հաստատության առջև դրված խնդիրներին ու նպատակներին, ու զարգացման հեռանկարներին:

«Համալսարանի ստեղծումը տասնմեկամյա բարդ, բազմափուլ գործընթաց էր: Դրա հաջողության երաշխքին էին նախագահ Սերժ Սարգգսյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական աջակցությունն ու հովանավորությունը»,- նշեց Հայկ Քոթանջյանը: Մտահղացման համաձայն՝ համալսարանը ստեղծվել է երկու հիմնական փուլերով. գիտական բաղադրիչի՝ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրում, ապա՝ դրա զարգացման հենքի վրա, կրթական բաղադրիչի ձևավորմամբ հաստատության՝ հետազո տական համալսարանի կազմավորում:

«Այսօր հանրագումարի բերվեց 11 տարվա հետևողական մի աշխատանք, որը սկսվել էր Սերժ Սարգսյանի դեռևս Պաշտպանության նախարար եղած ժամանակ: Ես նրա խորհրդականն էի, երբ որոշվեց ստեղծել, այսպես ասած, ուղեղային կենտրոն: Համագործակցության համար ընտրվեցին, ես կասեի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի օլիմպիական բարձունք ունեցող կենտրոները: Մեր գործընկերներն էին աշխարհի առաջատար հետազոտող պրոֆեսորները»,ասաց  Հայկ Քոթանջյանը: Նրա տեղեկացմամբ, հնարավորություն ստեղծվեց աշխարհի երեք առաջատար կենտրոններից ստանալ բարձրակարգ մեթոդաբանական աջակց ություն:

Նպատակն էր մեր ազգային շահերի տիրույթում կարողանալ ներբերել համաշխարհային անվտանգային առաջատար մշակույթը: Դրա համար պետք էր հարթակ և այդ հարթակը դարձավ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: «Եվ որպեսզի այս բովանդակային շինարարությունը լիներ լիարժեք, մեր շահերին համահունչ, դրվեց գործնական մի նախագիծ, այն է՝ առաջին պետական ռազմավարական փաստաթղթերի մշակումը: Խոսքը Ազգային անվտանգության ռազմավարության, ինչպես նաև առաջին ռազմական դոկտրինի մշակման մասին է:

Այդ աշխատանքը կատարվեց մեծ մեթոդաբանական աջակց ությամբ»,- ավելացրեց Հայկ Քոթանջյանը՝ նշելով, որ արհեստական ոչինչ չկար, հետազտություններն առաստաղից չէին վերցվում, այլ այդ ամենն ազգային անվտանգության գերակայությունների իմաստավորման գործընթացում էր: Հայկ Քոթանջյանը նշեց, որ դաշնակիցների ու գործընկերների հետ համագործակցությամբ մշակվեցին ռազմական դոկտրինի ռազմաքաղաքական հիմքերը:

[gallery id= 56350 ]

«Այս ամենը նաև համապետական ինտելեկոտուալ գործակցության փորձ էր, որը պետք է առաջին փուլում զարգացներ հետազոտական ռեսուրսը, հետո, լավագույն կադրեր ներառելով, ստեղծեր մի միջավայր, որի հետազոտական արգասիքները կտեղափոխվեին կրթական հարթակ: Այսինքն՝ այս համալսարանն իրենից չի ներկայացնում ուսուցչական, վարժապետական բնույթ, սա հետազոտական համալսարան է: Յուրահատկությունը նրանում է, որ սկզբում տեղծվում է ինտելեկտուալ ռեսուրսը, հետազոտողները վարժվում են և հետո նրանց ստեղծած արգասիքը տեղափոխվում է կրթություն: Այս առումով միշտ կրթական գործընթացը լինում է այժմեական, ակտուալ ու չի հնանում»,-ավելացրեց նա:

Հայկ Քոթանջյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է ռազմավարական հետազտությունների հատուկ հանդես, որը զբաղվում է տարածաշրջանային զարգացումների դինամիկայով՝ Թուրքիա, Իրան, քրդեր, Ադրբեջան, Վրաստան: Նաև զբաղվում է այն դերակատարների քաղաքական վարքի հետազոտությամբ, որոնք տարածշրջանից դուրս են, բայց նաև ներկա են իրենց գործունեությամբ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում բարձր մակարդակի անորոշությունների պայմաններում քաղաքական գործընթացների գնահատումը շատ դժվար է: Հատկապես, եթե արտաքին անվտանգային միջավայրն ունի գերիշխող ռեսուրսներ ներքին անվտանգային ռեսւորսների հանդեպ: Բայց ասեմ, որ մենք համեստորեն աշխատում ենք, իհարկե, համագործակցելով աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների հետ»,-ընդգծեց նա:

Տարածաշրջանում նման բնույթի միակ համալսարանի նպատակն է՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային հետազոտությունների կատարումը և դրանց արդյունքում ձևավորված նյութերի դասավանդմամբ՝ նոր սերնդի առաջնորդների պատրաստումը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ համալսարանը պաշտպանության առանցքի շուրջն է համախմբելու պետոթյան պաշտպնական-անվտանգային միջգերատեսչական մտավոր-փորձագիտական ներուժը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ համալսարանի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի, Հարվարդի համալսարանի, ինչպես նաև ՌԴ նախագահին կից Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ազգային անվտանգության ամբիոնի առաջատար փորձի ուսումնասիրման և դրա՝ Հայաստանում ադապտացման արդյունքում:

Նախարար Օհանյանն իր շնորհակալությունն է հայտնեց համալսարանի ստեղծման գործում էական ներդրում ունեցած ամերիկացի և ռուս գործընկերներին: Նա վստահություն է հայտնել, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կարող է Հայաստանի Հանրապետության դաշնակից և գործընկեր պետությունների համար դառնալ «խելացի ուժի» վրա խարսխված ակադեմիական ձևաչափով անվտանգային-պաշտպանական հիմնախնդիրների շուրջ երկխոսության կարևոր միջազգաին  հարթակ՝ նպաստելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»