ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն շարունակում են քննարկել համագործակցության ձևաչափը
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն շարունակում են քննարկել համագործակցության ձևաչափը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք հայտարարել ենք, որ դռները չենք փակել, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք ներկայացնում, սակայն այդ համագործակցությունը պետք է լինի գաղափարական և ծրագրային»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ այս պահին ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են, սակայն համագործակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Այս պահին ես չեմ կարող որևէ հստակ բան ասել, որովհետև վերջնական որոշում դեռ չկա: Միգուցե, ես հաջորդ նիստի ընթացքում ձեզ որոշակի զարգացումների մասին ինչ-որ բան ասեմ»,- եզրափակեց Շարմազանովը: