Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանըի մեկնարկին` ԼՂՀ 2014 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ժամանակ հայտարարել է, որ 2014-ի հունվար-հունիս ամիսներին ԼՂՀ-ում գրանցվել է 7,4 տոկոս տնտեսական աճ։ Թե ինչը կարող է խթան հանդիսանալ տնտեսական աճի նման ցուցանիշի Orer.am -ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Տնտեսագետի խոսքով` բացի պաշտոնական տվյալներից այլ տեղեկություններ չունի, սակայն տեղի կառավարության վարած քաղաքականությունը հնարավորություն ունի նման ցուցանիշ ապահովել.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը ներդրողների ուշադրությունն է գրավել,որի արդյունքում հնարավոր է նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ 7.4 տոկոս տնտեսական աճ ապահովել» :