Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիան» ոչ ոքի է խաղացել Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ
СпортԽաբարովսկի «ԲՄԱ-Էներգիան», որը մարզում է հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, հերթական ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ : Արմենպրեսի հաղորդմամբ, «ԲՄԱ-Էներգիայի» կազմում խաղին մեկնարկային կազմում մասնակցել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը, որը փոխարինվել է 62-րդ րոպեին: Խաղի 83-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել նաև հայազգի ֆուտբոլիստ Մանվել Ահարոնյանը:
«Բալթիկա»-ի կազմում առաջին կեսին մասնակցել է հայազգի խաղացող Իշխան Գելոյանը: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: