Չելսիի հարձակվողը մոտ է ռեկորդային գումարով Լեսթեր տեղափոխվելուն
СпортԼոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին մոտ է «Լեսթեր Սիթի» տեղափոխվելուն,- տեղեկացնում է «ESPN FC»-ն:
Հաղորդվում է, որ լոնդոնցիներն ընդունել են «աղվեսների» առաջարկը և տրանսֆերային արժեքը կկազմի «Լեսթերի» համար ռեկորդային գումար՝ 15 մլն եվրո: Ֆրանսիացի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Նյուքասլը»:
Առաջիկա օրերին 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեմին մասնակցել է 10 հանդիպման և խփել մեկ գոլ: