«Ատլետիկը» հաղթեց «Խետաֆեին», «Մալագան»՝ «Էյբարին»
СпортԻսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկը» և «Մալագան» արտագնա խաղերում հաղթեցին «Խետաֆեին» և «Էյբարին»: «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը խփեց Ինյակի Ուիլյամսը, իսկ «Մալագան» հաղթեց 2:1 հաշվով:

Այժմ «Ատլետիկն» ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, «Խետաֆեն» մնաց 26 միավորով՝ 11-րդ տեղում: «Մալագան» 10-րդն է՝ ակտիվում ունենալով 27 միավոր, իսկ «Էյբարը» 7-րդն է (33 միավոր):
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Խետաֆե» - «Ատլետիկ»՝ 0:1
Գոլը՝ Ուիլյամս 24'
Հեռացում՝ Կալա 90+2'
«Էյբար» - «Մալագա»՝ 1:2
Գոլերը՝ Բորխա Գոնսալես 90+4' - Խուանպի 45', Սանտա Կրուս 90+1'