Ереван, 03.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии Роберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не было Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографии Баронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмом Грузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева


Երևանի «փախած» տեղերը (լուսանկարներ)

Lifestyle

Այսօր երիտասարդներից շատերի դեմքին անհայտություն է պատկերվում, երբ հարցնում ես «Ինչպե՞ս հետաքրքիր անցկացնել ժամանակը»: Սրճարաններ, փաբեր, ակումբներ գնալուց բացի էլ ինչպե՞ս կարելի է զվարճանալ: Մի քիչ փորփրելով, ընկերներիս հարցուփորձ անելով ու սեփական գաղտնիքների դարակից մի քանիսը «զոհաբերելով»՝ առանձնացրեցի 7 այդպիսի վայր. մեկը դժվարամատչելի է, մյուսը՝ քաղաքի սրտում, երրորդը՝ անհասկանալի: Երևանի ոչ միայն կենտրոնի, այլև գրեթե բոլոր շրջանների շենքերի տանիքներ մուտք գործելը չլինող բան է, բայց, միևնույն է, պեղեցի քաղաքով զմայլվելու ու օտարների աչքից հեռու մնալու տարբերակներ:

Անբնակ բակը
Սիրո՞ւմ եք լքված, տարիներով ձեռք չտված վայրեր, այն էլ՝ քաղաքի կենտրոնում: Ուրեմն է՛ստի համեցեք: Եզնիկ Կողբացի փողոցով իջնում եք մինչև Բուզանդի խաչմերուկ ու այդ փողոցով ձախ թեքվում: Աջ մայթին շինարարություն է, ձախին՝ մազապուրծ եղած, բայց օր օրի էլ ավելի վտանգվող հին երևանյան տներ՝ որոշները նույնիսկ կավի ու ծղոտի շաղախով ամրացված: Առաջին մի քանիսում շարունակում են ապրել, անգամ հավատարիմ շներ կան բակում, որոնք առանց մտածելու կհարձակվեն օտարի վրա, բայց 4-5 տուն այն կողմ մի բաց դուռ կա, որով մտնելիս կհայտնվեք լքված տան բակում: Աջ կողմի նեղլիկ ճանապարհով կհասնեք հիմնական բակ, որը հարևանի բակից զատված է յուրօրինակ վարագույրով: Մամռակալած հատակը վկայում է, որ այստեղ վաղուց արդեն ոչ ոք ոտք չի դրել, իսկ փոքրիկ պատշգամբն իր խարխուլ բազմոցով ոչ պակաս գրավիչ է, երբ կարևոր է՝ ոչ թե ուր ես եկել, այլ ում հետ: Ի դեպ՝ խորհուրդ կտայի ապահովության համար գիշերով գալ, հակառակ դեպքում կողքի տների բնակիչների ու շինհրապարակում աշխատող բանվորների թարս հայացքները կարող են հետ պահել «օտար» տարածք ներխուժելու գայթակղությունից:


Թինեյջերական օթյակ
Դժվար է ասել՝ արդյոք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատերը կարգի կբերի համալիրի առջև ձգվող շատրվանային հատվածը, թե ոչ: Բայց քանի դեռ ամեն ինչ այնպես է, ինչպես կա, այստեղ մի քիչ թաքնվելու, մի քիչ առանձնանալու, մի քիչ էլ զվարճանալու անկյուն կա: Հավանաբար միշտ մեծ ու լայն աստիճաններով եք բարձրացել վերև, բայց եթե փորձեք բարձրանալ այդ աստիճանավանդակների միջև ընկած հատվածով, որտեղ նախկինում շքեղ շատրվաններ էին, ապա բոլորովին այլ վայրում կհայտնվեք: Չգործող շատրվանների երկու կողքերում ևս աստիճաններ կան, որոնցով նախքան համալիրի մուտքի հարթակը հասնելը ևս երկու հարթակ կա՝ յուրօրինակ պատշգամբներ, օթյակներ, ինչպես ուզում եք՝ անվանեք: Տարածքը «նախշազարդող» սիրո խոստովանությունները, պսևդոքաղաքական վանկարկումներն ու վերջին մի քանի տարվա հայտնի ռոք խմբերի անունները, տարբեր անկյուններում հանգրվանած գարեջրի շշերը վկայում են՝ վայրը որքան լքված է, նույնքան էլ հաճախ այցելվող: Ընդ որում, այստեղ այցելում են ոչ միայն հայ, այլև վրացի երիտասարդներ. պատերին այդ լեզվով արձանագրություններ կան:


Կամրջի ադրենալինը
Երբ Թումանյանի այգուց աջ եք իջնում, անմիջապես առջևում կամրջի հիմնասյուներից մեկն է երևում: Հողոտ ու քարոտ զառիթափով իջնում եք հիմնասյան մոտ, մի կերպ բարձրանում գետնից մոտ 3 մետր բարձրությամբ հիմքի վրա: Երկու կողմում վեր են բարձրանում կամարները, որոնց վրա ամրացած են կամուրջը պահող փոքր հիմնասյուները: Կամարների վրա կան նաև աստիճաններ, եթե դրանք կարելի է այդպես անվանել՝ գրեթե առանց բռնվելու հնարավորության (բարձրությունից վախեցողներ, նստեք տանը), իսկ յուրաքանչյուր փոքր հիմնասյունն անցնելու համար բացվող դռնակ կա: Ավելի ճիշտ՝ կար: 4 տարի առաջ էր, երբ ընկերներիս հետ բարձրացել էի Կիևյան կամրջի տակը: Փաստորեն, 4 տարի առաջ առաջին ու վերջին անգամ էի բարձրացել, որովհետև այն ժամանակ դռնակները բաց էին և հեշտությամբ կարելի էր հասնել կամարի գրեթե գագաթին՝ անմիջապես կամրջի տակ: Այսօր այդ դռնակներն ամուր կողպված են, հավանաբար, որպեսզի իմ պես արկածախնդիրներն իրենց գլուխը չուտեն: Այնպես որ կամրջի տակ հայտնվելու էքստրիմն ավարտվում է առաջին դռնակին հասնելով: Ամեն դեպքում, եթե այգու հանգիստը ձեզ չի բավարարում, ապա մոտակայքում ձեզ է սպասում ադրենալինի համեստ չափաբաժինը:


Դարձե՛ք հին վագոնների հարևանը
Ամենից «բզկտված» ու չափչփված վայրերից մեկը Երևանում, թերևս, Մանկական երկաթուղու տարածքն է՝ էլ Բիձու գյոլ, էլ հազար ու մի ուրիշ մասերից գետափ իջնելու տեղեր, էլ փոքրիկ թունել, որը հավաքվելու «թույն» վայր է: Բայց այդտեղ սովորաբար շատ մարդ է լինում, մանավանդ ցերեկը: Իսկ եթե փորձեք երկաթուղու շենքից դեպի աջ գնալ, կհայտնվեք հին վագոնների «հանգստյան գոտում»: Վագոններն անցնում եք, իջնում ներքև. այդտեղ գետի ափ իջնելու տեղ չկա, ցամաքը գետից պատնեշված է: Փոխարենը հարմար բազրիք կա նստելու համար, ֆռֆռալու գողտրիկ ծառուղի ու, ամենակարևորը, աղմուկ չկա: Զարմանալի չէ, որ այս հատվածը սովորաբար սիրահար զույգերին է ձգում: Իհարկե, պատահում են նաև բամբասելու կարոտ ընկերուհիներ:


Վերամբարձ վայր
1967-ին բացված երևանյան ճոպանուղին գործեց 37 տարի՝ մինչև 2004-ի ողբերգական դեպքը: Ճոպանուղուց օգտվելու առիթ այդպես էլ չհասցրեցի ունենալ, փոխարենը բացահայտեցի այն՝ որպես երևանյան մայրամուտը, գիշերային Երևանը դիտելու հարմար ու ոչ մարդաշատ վայր: Ափսոս, որ ճոպանուղու կենտրոնակայանի շրջանաձև շենքի ապակիներն այլևս չկան, այդ դեպքում հետաքրքիր կլիներ նաև մի բան մոգոնել շենքի ներսում, բայց այսօր այն առանց ապակիների, խարխլված ու ոչնչով աչքի չընկնող կառույց է: Երբ կողմնային պարուրաձև աստիճաններով բարձրանում ես շենքի տանիքը, հայտնվում ես ոչ մեծ, կլոր տարածքում, որի մի կողմում թեք հարթակ է շատ հարմար նստելու ու քաղաքային տեսարանը վայելելու համար: Թե ուրիշ ինչով կարելի է զբաղվել այս «վերամբարձ» վայրում, ինքներդ հորինեք՝ տարբեր խաղեր խաղալուց մինչև կիթառի երեկոներ կազմակերպելը:


Առասպելական դյուցազնի աչքի տակ
Նոր Նորքի 2-րդ և 4-րդ զանգվածների միջև փոքրիկ զբոսայգի կա, որի հարևանությամբ՝ բարձրադիր բլրի վրա, առասպելական Տորք Անգեղի արձանն է: Իսկ եթե իջնեք բլրից ցած, յուրօրինակ շրջանաձև կանաչ տարածքում կհայտնվեք՝ իր ծառերով, թփերով, փոքրիկ բացատներով ու նստելու քարերով: Լավ զննելու դեպքում կհայտնաբերեք նաև փոքրիկ կամրջակները. քանի՜-քանի զույգեր առաջին անգամ այստեղ են համբուրվել կամ սեր խոստովանել միմյանց: Միգուցե հերթը ձե՞րն է:


Որքան վտանգավոր՝ այնքան լավ տեսարան
Հաղթանակի զբոսայգում 1959-ին բացված «Արագիլ» ռեստորանը ոչ միայն հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հերթական հաջողված նախագիծն էր, այլև քաղաքի խորհրդանիշներից մեկը: Այստեղ գալիս էին բոլորը՝ սկսած հասարակ երևանցիներից, վերջացրած բարձրաստիճան պաշտոնյաներով ու արտասահմանյան հյուրերով: Ռեստորանն ամենից շատ գրավում էր դեպի քաղաքը բացվող հիանալի տեսարանով, որը երեկոյան լուսավորության ժամանակ հատկապես շքեղ էր: Այն վաղուց արդեն չի գործում և կիսավեր վիճակում է, բայց շենքի տարբեր հարթակներից դեպի քաղաքը բացվող տեսարանը, բնականաբար, պահպանվել է: Դեպի ռեստորանի տանիքը տանող մետաղական աստիճանները ևս պահպանվել են, բայց ցերեկվա ժամերին այգին չափազանց մարդաշատ էր, որպեսզի առանց ուշադրություն գրավելու կարողանայինք «նվաճել» տանիքը: Այնպես որ, եթե մտքներիդ դնեք այնտեղ հասնել ու է՛լ ավելի բարձր կետից վայելել Երևանը, իրականացրեք դա գիշերը:

Աղբյուր` Imyerevan.com

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»