Անգլիայի Գավաթ. «Չելսիի» վստահ հաղթանակն ու Ազարի գոլը 8-ամսյա դադարից հետո
СпортՖուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Միլթոն Կինս Դոնսին»: Լոնդոնյան ակումբից առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի կիսապաշտպան Օսկարը: Ընդմիջումից հետո 11 մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը նախորդ անգամ գոլի հեղինակ էր դարձել 2015 թվականի մայիսի 25-ին: 25-ամյա Ազարը գոլ չէր խփել 31 խաղ անընդմեջ:
Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ
«ՄԿ Դոնս» - «Չելսի»՝ 1:5
Դարեն Պոտեր, 22 – Օսկար, 16, 32, 44, Էդեն Ազար, 55 (11մ), Բերտրան Տրաորե, 62
«Կարլայլ Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 0:3
Արունա Կոնե, 2, Աարոն Լենոն, 14, Ռոս Բարկլի, 65