Պատգամավորը Ուոլթերի տապալված հակահայկական զեկույցը Ադրբեջանի ջախջախումն է համարում
ПолитикаԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ է մնում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական զեկույցների քվեարկության առնչությամբ պարտություն-հաղթանակ ձևակերպումներից: Նրա խոսքով` այդ ձևակերպումներն առավելապես բնորոշ են ադրբեջանական լրատվամիջոցներին: Պատգամավորի բնորոշմամբ` Ուոլթերի զեկույցի չընդ ունումն ավելի շատ Ադրբեջանի անվերապահ ջախջախումն է, քանի որ այն այդ երկրի հիմնական խաղաքարտն էր, որի վրա Ադրբեջանը հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ էր ներդրել:
«Այն, որ Ուոլտերի զեկույցը տապալվեց, ես համարում եմ լուրջ հաջողություն, քանի որ այնտեղ խտացված էր Ադրբեջանի ողջ քաղաքականությունը: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի անցնելու առնչությամբ կարող եմ ասել, իհարկե, լավ չէ, որ ընդունվեց, և մենք այստեղ իրապես լրջագույն աշխատանք ունենք անելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը շեշտեց` դրական միտում է այն, որ հավանական վտանգի դեպքում հայկական կողմը կարողանում է ճիշտ մոբիլիզացվել ու համախմբված աշխատանք տանել: «Հիմա ավելի հասցեական պետք է կարողանանք աշխատել յուրաքանչյուր պատվիրակի հետ»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորին վրդովեցրել են համացանցում մի շարք մեկնաբանություններ ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքի վերաբերյալ, որոնց առնչությամբ նա մի քանի դիտարկումներ ներկայացրեց: Անդրադառնալով հռետորական հարցերին, թե ուր էր ռուսական պատվիրակությունը զեկույցների քվերարկության ժամանակ` Նաի րա Զոհրաբյանը պատասխանեց. «Ռուսական պատվիրակությունը երկու տարի է` զրկված է քվեարկելու իրավունքից և արդեն երկու տարի է` բոյկոտում է նիստերը: Եթե անգամ նրանք մեր «խաթեր» գային Ստրասբուրգ, ապա չէին կարողանալու քվերակել»: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ իրենց ուղղված պարզագույն խորհուրդներն իրենք ի կատար էին ածել դեռևս ամիսներ առաջ: