Դենիս Չերիշևը տեղափոխվում է «Վալենսիա»
Спорт«AS»-ը հաղորդում է, որ «Ռեալի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը տեղափոխվում է «Վալենսիա»: Տեղեկատվությունը «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում հաստատել է նաև ֆուտբոլիստը հայրը՝ Դմիտրի Չերիշևը:
Չերիշևի ծառայություններով հետաքրքրված են եղել «Ուոտֆորդը», «Լիվերպուլը», «Սևիլիան», սակայն մադրիդյան ակումբը որոշել է ֆուտբոլիստի տրանսֆերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանձնել «Վալենսիային»:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դենիս Չերիշևը 33 րոպե խաղաժամանակ է ստացել և կատարել է մեկ գոլային փոխանցում: