Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սրբոց Ղևոնդյանց տոնի առթիվ Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 2-ին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և թեմերի շուրջ 200 եկեղեցականներ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից:

Հավաքը բացվեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով: Ս. Ղևոնդյանց տոնի առիթով շնորհավորելով Վեհափառ Հայրապետին, եպիսկոպոսաց դասին, վարդապետներին և քահանաներին` Միքայել Սրբազանը մասնավորաբար մաղթեց, որ հայ եկեղեցականությունը` համախմբված Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի շուրջ, իր առաքելությունը կատարի նույն ոգով և նվիրվածությամբ, ինչ ոգով և նվիրվածությամբ իրականացրել են դարեր առաջ Ղևոնդյանց քահանաները:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխությունը:

Ավագ քահանայության պատիվ շնորհվեց Արժանապատիվ Տ. Մինաս քահանա Մարտիրոսյանին (Մայր Աթոռի Վանորեից տեսչություն), Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Դանիելյանին (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանին (Արարատյան թեմ) և Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սիմոնյանին (Շիրակի թեմ):

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ.  Թաթուլ քահանա Գասպարյանը (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ. Ռուբեն քահանա Գասպարյանը (Շիրակի թեմ), Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Թավադյանը (Արցախի թեմ), Արժանապատիվ Տ. Միքայել քահանա Շաղոյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Խլղաթյանը (Արմավիրի թեմ) և Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Քեսաբյանը (Արմավիրի թեմ):

Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Արժանապատիվ  Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը և Արժանապատիվ Տ. Թեոդիկ քահանա Չեթինգայան, Արժանապատիվ  Տ.  Հովակիմ քահանա Հարությունյանը (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ.   Օշին քահանա Հայրապետյանը  (Արագածոտնի թեմ), Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Ինջիղուլյանը (Արմավիրի թեմ), Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանը (Կոտայքի թեմ), Արժանապատիվ Տ. Տարոն քահանա Հունանյանը (Գեղարքունիքի թեմ), Արժանապատիվ  Տ. Ատոմ քահանա Ասատրյանը  (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Օվսե քահանա Հովհաննիսյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Ղազար քահանա Թորոսյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թոփաշյանը (Վիրահայոց թեմ), Արժանապատիվ Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը (Վիրահայոց թեմ), Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը (Տավուշի թեմ), Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Մարգարյանը (Արթիկի թեմ), Արժանապատիվ Տ.  Պողոս քահանա Միքայելյանը (Բուլղարիայի թեմ թեմ):

Հավարտ պարգևաբաշխումների իր գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Փառք վերառաքելով Երկնավորին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականաց համախմբման համար` Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց հոգևոր դասին, ինչպես նաև պարգևների ու շնորհների արժանացած եկեղեցականներին:

Հայոց Հովվապետը, տոնի առիթով ներկայացնելով իր խորհդածությունները, մասնավորապես ասաց. «Այսօր մենք մեկ անգամ ևս հաղորդ ենք դառնում Ս. Ղևոնդյանց քահանայից խորհրդին և ոգեշնչվում ու գոտեպնդվում նրանց կերպարով, քաջարի եկեղեցանվեր ու հայրենասեր ոգով, որ դրսևորվեց, երբ մեր ազգը, ժողովուրդն ու Եկեղեցին հայտնվեցին փորձության` հավատուրացության և ազգուրացության առջև: Բոլորս գիտենք, թե ինչպես Ղևոնդյանք, առաջնորդելով մեր ժողովրդին «Վասն հավատոյ եւ վասն հայրենեաց» գաղափարով, դիմակայեցին այդ փորձությանը և մեր ժողովրդի առջև գծեցին հավերժության ուղին: Պատմության ընթացքին հայ ժողովուրդը հաճախ է կանգնել նմանատիպ փորձությունների առջև, և մեր Եկեղեցին ու հոգևորականները միշտ գտնվել են իրենց բարձրության վրա, մեր ժողովրդին ոգի, կամք և արիություն ներշնչել` դիմակայելու այդ մարտահրավերներին ու փորձություններին, և առաջնորդել հաղթանակի»:

Նորին Սրբությունը նշեց, որ ներկա ժամանակներում տնտեսական և սոցիալական խնդիրները նոր մարտահրավեր են հայ ժողովրդի համար, և երբեմն որոշ հայորդիներ տեղի են տալիս այդ փորձության առջև` հեռանալով հավատքից և Հայրենիքից: «Այս իրավիճակում առավել ևս ընդգծվում է հայ հոգևորականի դերակատարությունը, նրա առաքելության կարևորությունը: Ս. Ղևոնդյանց օրինակով մեր եկեղեցականները պիտի կարողանան զորացնել մեր ժողովրդի հայրենասիրության, ազգանվիրումի և եկեղեցանվիրումի ոգին, մեր ժողովրդին ամուր ու հաստատուն պահեն իրենց հայրերի սուրբ ժառանգության մեջ` փ արված մեր Ս. Եկեղեցուն և Հայրենիքին», - ընդգծեց Հայոց Հայրապետը` մեր կյանքի դժվարություններին դիմակայելու գործում կարևորելով արիությունը, կամքն ու Հայրենիքի գերագույն շահերի գիտակցությունը:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու սպասավորներին պատգամեց նվիրումով ու հանձնառությամբ շարունակել իրենց ծառայությունը հավատավոր ժողովրդին, անշեղ ու անխաթար պահել նրա ընթացքը Աստծու պատվիրանների ճանապարհին: Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Աստված զորացնի Հայոց Եկեղեցին` ազգը միասնական և հավատքի մեջ զորացյալ պահելու իր առաքելության մեջ:

Արարողությունն եզրափակվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

 

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»