Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարորդների հոգսը թեթևացնող օրենքը մնացել է թղթի վրա

Общество

2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Այն արդեն վավերացվել է երկրի նախագահի կողմից, ինչը նշանակում է, որ այս տարվա սկզբից այն արդեն ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության որոշ խախտումների համար տուգանքները նվազեցվել են, իսկ որոշ դեպքերում էլ պատիժը խստացվել է։

Օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների, արտաքին լուսարձակների պահանջները չկատարելու, խաչմերուկների հատման կանոնները չպահպանելու կամ ոչ սահմանված կետում կանգառ կատարելու համար հնարավորություն է տրվել, որ վարորդի նկատմամբ կիրառվի ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում:

Նոր օրենքի համաձայն՝ խախտումը կրկնելու դեպքում միայն պետք է վարորդները տուգանվեն: Միանգամից չեն տուգանվի նաև վարորդական վկայականը մոռացած և տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցրած վարորդները: Փոխարենը նրանք հնարավորություն են ստացել խախտումը տեղում շտկելու համար տեխզննման կտրոնը հենց այդ պահին փակցնել, իսկ վարորդական վկայականը մոռացած վարորդներն էլ 24 ժամվա ընթացքում պետք է այն ներկայացնեն ՃՈ-ին:

Ինչ վերաբերում է մգեցված ապակիների համար տուգանքին, ապա մինչ այժմ գործող 50 հազարը նվազել է՝ դառնալով 30 հազար: Փոխարենը խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Բարձրացվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված տուգանքի չափը, իսկ որոշ դեպքերում նման վարորդները նույնիսկ քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Սա նոր օրենքի համաձայն, սակայն ինչպես շատ դեպքերում, այնպես էլ հիմա, կարծես նոր օրենքն առայժմ մնացել է թղթի վրա, քանի որ վարորդները ոչ թե նախազգուշացվում են, այլ նույն տեմպով ու միանգամից տուգանվում:

Orer.am-ն արդեն ստացել է նման մի քանի ահազանգ, բայց առայժմ անդրադառնում է դրանցից միայն մեկին: Մեր խմբագրություն դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ հունվար ամսին առանց նախազգուշացվելու՝ «սխալ կայանելու» համար իր անունով 5000 դրամանոց վարչական տույժ նշանակելու մասին որոշում է եկել: Ի դեպ, տույժը նշանակվել է շատ զարմանալի պայմաններում:

Խնդիրն այն է, որ մեքենայի վարորդը մեքենան կայանել է կարմիր գծանշում կատարած վայրում: Օրեր անց պարզվել է, որ «Փարքինգ Սիթի»-ն այն խախտում է որակել՝ պատճառաբանելով, որ մեքենայի կայանման համար նախատեսված կարմիր գծանշումով առանձնացված վայրը քաղաքային տրանսպորտի համար նախատեսված վայրում է արված:

Այսինքն՝ ստացվել է, որ կայանման համար նախատեսված «վանդակում» նաև լարված թակարդ կա, իսկ վարորդի մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ մայրաքաղաքի սրտում՝ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Տիկնիկային թատրոնի անմիջապես դիմացի մայթին գտնվող կանգառի հատվածում կարող է հանկարծ նման կոպիտ սխալ լինել:

Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, որ անզեն աչքով էլ երևում է, որ սխալը ոչ թե վարորդինն է, այլ պատկան մարմիններինը են, ովքեր ոչ միայն պարտավոր են, այլ իրենց հիմնական գործառույթներից է մտածել, թե ինչպես անեն, որ վարորդների հարմար երթևեկությունն առավել մատչելի դառնա, ոչ թե աջ ու ձախ թակարդներ լարեն ու վարորդներին անհիմն տուգանելու մասին որոշումներ կայացնեն:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե արդյոք արդարադատության նոր նախարարը տեղյակ է, որ իր նախաձեռնությամբ կյանքի կոչված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները ոչ միայն բազում նոր հարցականներ են առաջացրել, այլև անտեսվել են պատկան մարմինների կողմից, քանի որ, ինչպես երևում է, վարորդների շահերից բխող ոչ մի փոփոխություն էլ չի եղել: Վարորդները ինչ տեմպով, որ տուգանվում էին մինչ օրենքում տեղ գտած փոփոխությունները, այնպես էլ նույն տեմպով շարունակում են տուգանվել:

Orer.am-ը փորձեց պարզել՝ արդյոք արդարադատության նախարարը տեղյակ է, որ նոր փոփոխություններից հետո վարորդները նախկին «ուժով ու տեմպով» շարունակում են տուգանվել: Հարցին ի պատասխան՝ նախարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից ասացին հետևյալը. «Քանի որ օրենքը հունվարի 11-ին է ուժի մեջ մտել, ըստ էության, ֆիզիկապես հնարավոր չէ վիճակագրական տվյալներ հավաքել, թե տուգանքների նշանակման մասով ինչ փոփոխություն է իրականացվել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ խախտման համար ինչ տուգանք են նշանակում, դա արդեն արդարադատության նախարարության իրավասության ներքո չէ և չենք կարող ասել, թե ինչու են տուգանքները գալիս»:

Փաստորեն, եթե նոր փոփոխությունը ոչ թե պետք է վարորդին ավելի պաշտպանված դարձներ, այլ հակառակը, և եթե խոսքը հերթական բանտիկ կապած օրենք ունենալու մասին է, ապա ասենք, որ նման օրենքների պակաս մեր երկրում չկա: Ու եթե սա էլ եկել է համալրելու գեղեցիկ արտահայտություններով գրված, բայց այդպես էլ չօգտագործված օրենքների շարքը, ապա ում էր պետք հերթական պտիչկա դնելու համար գրված օրենքը:

Ավելի լավ չէ՞ր լինի, որ դրա փոխարեն ուսումնասիրվեր, թե մինչ օրս ընդունված ու անտեսված քանի բանտիկով օրենք ունենք կամ այլ կերպ ասած ում են պետք նման օրենքները, եթե չպետք է թեթևացնեն մարդկանց հոգսը և պետք է տարիներով փտեն պահարանների դարակներում:

Արմինե Գրիգորյան

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам