Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում փետրվարի 2-ին մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան տասներկու սարկավագներ:

Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից:

Ս. Պատարագի ընթացքում Մկրտիչ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհեց հոգևոր նոր անուններ:

Ռաֆայել սրկ. Պետրոսյանը վերակոչվեց Տ. Վազգեն քահանա, Գագիկ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Գեղարդ քահանա, Սարգիս սրկ. Գալամդարյանը` Տ.Մակար քահանա, Ռաֆիկ սրկ. Խաչատրյանը` Տ. Արիս քահանա, Դավիթ սրկ. Սարիբեկյանը` Տ. Սևակ քահանա, Գևորգ սրկ. Գյոզալյանը` Տ. Հրաչյա քահանա, Նորվան սրկ. Իսախանյանը` Տ. Վաղարշ քահանա, Սևակ սրկ. Դերմենջյանը` Տ. Գրիգորիս քահանա, Մեսրոպ սրկ. Աշուրյանը` Տ. Զարեհ քահանա, Հրանտ սրկ. Աղասյանը` Տ.Սեդրակ քահանա, Պողոս սրկ. Բալայանը` Տ. Ղուկաս քահանա, Արթուր սրկ. Միքայելյանը` Տ. Արծրուն քահանա:

Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Սրբազանը քարոզեց տոնի և ձեռնադրության խորհրդի մասին: Մկրտիչ Սրբազանը մասնավորաբար նշեց. «Այսօր այս սուրբ տաճարում ուխտով միաբանվածներիս համար օրվա խորհուրդը երիցս կարևորվում է, երբ ազգիս Հայրապետի ստեղծարար իմաստությամբ սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին զուգակցվում է քահանայական ձեռնադրության սրբազան խորհուրդը, որին աղոթակից է դառնում Հայաստանի և Արցախի ողջ քահանայից դասը` առաջնորդ Սրբազան հայրերի գլխավորությամբ: Յուրաքանչյուր անհատ, ազգ կամ հասարակություն իր գերակա գաղափարն ու այս աշխարհում ապրելու բանաձևն ունի: Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսը հետևյալ կերպ է այն բնութագրում. «Գերակա գաղափարն այն լուսավոր նպատակն է, որին ձգտել է կամենում անհատը, հասարակությունը կամ ազգը: Առանց գերակայի կյանքը մեռելություն է, անիմաստ դատարկություն: Մեր կյանքն անխորհուրդ կլիներ, առանց այդ ձգտման միայն անլույս լապտեր կդառնար»:

Եվ, իսկապես, մեր կյանքն անխորհուրդ կդառնար, մի անհույս լապտեր, եթե Ս. Ղևոնդյանց արյունով թրծված ոգու կենարար գաղափարը չդառնար մեր հավաքական, ազգային հոգու կենսատու ավյունը: Ասել է, թե` պետք է վախենալ ոչ թե մահից, այլ թե ի՛նչ է լինում մարդուս հետ մահվանից հետո: Ասել է, թե մահը, որ մարդկային կյանքի, թերևս, ամենամեծ չարիքն է, դադարում է այդպիսին լինել հավատքի վկայված երաշխիքով, քանի որ այն ոչ միայն սկիզբ չէ, այլև վերջ չէ: Իսկ եթե մահը մի բան է, որ հանդիպում է մեզ մեր կյանքի ոչ սկզբում և ոչ էլ վերջում, ուրեմն` մահն ինքնին վերջավոր է: Մարդուն շնորհված անմահությանն առերեսվելիս մահն ինքնին մահանալու վախ ունի. այն ինքնին ենթակա է մահվան: Ուրեմն` մահից չի վախենում նա, ով գիտի` ի՛նչ է մահը, և վախենում է նա, ով չգիտի` ի՛նչ է մահը: Մենք, որ կյանքում մի անգամ ենք հանդիպում մահվանը ու թողնում նրան կես ճանապարհին, ըստ էության, հաղթում ենք նրան: Ուրեմն` մենք կանք և մահը չկա, քանզի կա Նա, Ով հավիտենապես մեզ հետ է` համաձայն Իր անսուտ խոսքի, թե «Ահավասիկ Ես ընդ ձեզ եմ»: Նա ինքն է Սկիզբն ու Վախճանը: Քրիստոսն է, որ հանուն մարդկության հանդեպ ունեցած մեծագույն սիրո «մահուամբ զմահ կոխեաց»: Ս. ՂևոնդյանÖ համար այդ հավատքն է և այն տվողի նկատմամբ սերը, որ զորացրեց նրանց` տկարացնելով մահվան երկյուղը նրանց մեջ, մահվանը զրկեց իր զորությունից, իր զարհուրեցնող ներկայությունից, պարզ ու վճիտ պահեց նրանց մտքի տեսողությունը և «տգիտութեան խաւարը նոցա ոչ եղեւ հասու»: Այս հավատքն է, որով ասացին. «Եթե նույնիսկ անմահ լինեինք և պետք լիներ մեռնել վասն սիրույն Քրիստոսի, արժան էր»:

…Այս հավատը և այն ներշնչողի նկատմամբ սերն էր, որ այսօր` այս նվիրական օրը, Ձերդ Սրբության նկատմամբ երախտագետ և որդիական սիրով լցված, այս նվիրագործված Ս. Խորանում քահանայական օծման արժանացան մերօրյա Ղևոնդները: Լիահույս ենք, որ իրենց հոգիները թափուր չեն երկնային առաքինությունից, ուստի` աներկյուղ են. ամեն հողմից չեն շարժվում, ամեն խոսքից չեն վրդովվում, ամեն բանից չեն դողում, քանզի ինչպես որ իրենց հոգին է մեծ մարմնից, այնպես էլ իրենց մտքի տեսողությունն է մեծ մարմնի տեսողությունից: Հավատում ենք, որ իրենց առաջնորդելու են Ղևոնդյանց սուրբ քա հանանների մեծաշունչ ոգին և անմռունչ հեծությամբ, անընդհատ կրթելու են իրենց աստվածային այն իմաստությամբ, ըստ որի, հոգին է կենդանարար»:

Այնուհետև պատարագիչ Սրբազանն իր պատգամը փոխանցեց նորաձեռնադրյալներին. «Սիրելի՛ նորաօծ քահանաներ, հոգևո՛ր եղբայրներ, 451 թ.-ից ցայսօր աշխարհը շատ չի փոխվել, որովհետև աշխարհի իշխանը` բանսարկուն, ստի հայրը չի փոխվել: Պարզապես դարձել է առավել անընթեռնելի և փորձառու, իսկ սա նշանակում է, որ մենք ձեզ ուղարկում ենք աշխարհ` որպես գառներ գայլերի մեջ: Այսուհետև խորագետ եղե՛ք օձերի պես և միամիտ աղավնիների նման, զգուշացե՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի ձեզ տանջեն իրենց ժողովարաններում Քրիստոսի պատճառով:

Այսօր Ս. Եկեղեցու ճշմարտությանը հակառակ են կյանքի որոշ սկզբունքներ, որոնք ժամանակի ընթացքում աներևույթ կերպով ներխուժել են մեր կյանք, ինչպես այն ժամանակ մոգպետական կրոնն էր ներխուժում Հայաստան` ցանկանալով մեզ զրկել Քրիստոսի հավատքից: Այսօրվա նյութապաշտ աշխարհում նրանց համար, ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, ճշմարտությունն այն է, ինչ իրենց է դուր գալիս. ինքնուրացությունը փոխարինվել է ինքնահաստատմամբ, իսկ խոնարհ հնազանդությունը` հպարտ կամայականությամբ: …Հատկապես այս ամենը հստակ երևում է հավատի և Եկեղեցու հարցերում: Այսպիսիններն իրենց նյութական միջոցների համար միջոցներ են հայթայթում բացառապես մեր Եկեղեցու և նրա սպասավորներին փնովելու ճանապարհով: Զրպարտությունը շատերի համար դարձել է շահավետ արվեստ, սակայն, ցավալին այս չէ, այլ այն, որ այդ ակնհայտ կեղծիքին առանց կասկածելու հավատում են նույնիսկ նրանք, ովքեր իրենց ճշմարիտ քրիստոնյա են նկատում: Ուրեմն` աշխարհը նույնն է մնացել, պարզապես փոխվել են դեպքերն ու դեմքերը, միջոցներն ու մարտավարական մեթոդները»:

Մկրտիչ Սրբազանը հորդորեց ներկա հոգևոր դասին առանց քաջությանը վախկոտություն խառնելու առաջ քայլել` Քրիստոսից ավանդված և Ս. Ավետարանից ժառանգություն ստացած հավատի ու արիության, ճշմարտության լապտերները ձեռքներին: Նա նաև ընդգծեց, որ հայոց հավատքի ուխտը ոչ թե մարդու, այլ Աստծու հետ է, ինչն անհնար է քանդել:

Սրբազանը, տոնի առիթով շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին և հոգևորականաց ողջ դասին, մաղթեց շարունակել ապրել Ղևոնդյանց նահատակության գիտակցությամբ:

Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Երեկոյան կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Վազգեն և Տ. Գեղարդ քահանաները կստանան վեղար և կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջանից հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

 

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»