Արագած Ախոյանը պառակտում է նկատել ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության մեջ
ПолитикаՍտրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` հունվարի 26-ին կայացած լիագումար նիստին մի խումբ թուրք պատգամավորներ չմասնակցեցին 2 հակահայկական զեկուցների քվեարկությանը: Այդ փաստը լուրջ խնդիրներ առաջ բերեց թուրք-ադրբեջանական հարաբերություններում և մեծ արձագանք գտավ թուրքական մամուլում:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանը:
«Թուրքիայի պառլամենտի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը մի հոդված էր հրապարակել Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկուցի մասին: Հոդվածում պատգամավորը մերկացրել էր Ուոլթերի դեմքը, ներկայացրել, թե ինչ կաշառք է ստացել Ադրբեջանի կողմից: Այս հոդվածը վերատպվեց մի քանի այլ լրատվականներում»,- ասաց պատգամավորը:
Ախոյանը նշեց, որ թուրք պատգամավորը հոդվածում անդրադարձել էր այն խնդրին, որ Հայատան- Թուրքիա հարաբերություններում չարժե խառնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, ինչը շատ կարևոր հաղորդագրություն է:
Պատգամավորը հոդվածում ներկայացրել էր, նաև որ թուրքական պատվիրակության մեջ պառակտում կար և շատերը հասկացան, որ չի կարելի հայ թուրքական հարաբերությունները կապել Ադրբեջանի հետ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի(ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուսօկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի«Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71պատգամավոր: