«Մոսկվա Օփեն»-ում հայ շախմատիստուհիները բարելավել են արդյունքները
СпортՄոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի մասնակից հայ շախմատիստները ավարտել 4-րդ տուրի պարտիաները:
Գլխավոր «Ա» մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Սարգիս Սարգսյանը 4-րդ տուրում տարած հաղթանակի շնորհիվ բարելավել է դիրքերը` 59-րդ հորիզոնականից բարձրանալով 22-րդ հորիզոնական: Շախմատիստը վաստակել է 3 միավոր:
Դավիթ Գեւորգյանը եւ Աշոտ Պետրոսյանը այս տուրում պարտվել են եւ 2,5 միավորով զբաղեցնում են միցաշարային աղյուսակի 52 եւ 28-րդ հորիզոնականները:
Դավիթ Պետրոսյանը եւս 2,5 միավոր է ունի եւ գտնվում է 71-րդ հորիզոնականում: 2-ական միավոր ունեն Գևորգ Հարությունյանը, Շանթ Սարգսյանը
Միայն կանանց համար անցկաղվող «Բ» մրցաշարում հանդես եկող Լիլիթ Գալոյանը եւ Սուսաննա Գաբոյանը 4-րդ տուրում հաղթանակներ են տոնել եւ վեր բարձրացել մրցաշարային աղյուսակում: Վաստակելով 3,5 միավոր՝ Լիլիթ Գալոյանը 18-րդ հորիզոնականից բարձրացել է 5-րդ հորիզոնական: Իսկ Սուսաննա Գաբոյանը 3 միավորով 43-րդ տեղափոխվել է 25-րդ հորիզոնական: