Հայ շախմատիստները հաղթել են Իրանի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում
СпортԻրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաղթանակներ են տոնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ շախմատիստների մրցակիցները Իրանը ներկայացնող Ամեր Ամինին եւ Աբոլֆազլ Աբեդին էին:
7 տուրից հետո Գրիգորյանն ու Գաբուզյանը վաստակել են 5,5- ական միավոր: Արդյունքում՝ նրանք 14-րդ եւ 15 –րդ հորիզոնականներից բարձրացել եւ, համապատասխանաբար, զբաղեցնում են 11-րդ եւ 13-րդ հորիզոնականները:
Առաջատարը Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Չիգաեւն է, ով վաստակել է 6,5 միավոր: Այս տարի մրցաշարին մասնակցում են 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ են: