Ереван, 19.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նաիրա Մովսիսյան. «Ինձ ասում են՝ սառնասիրտ մայր ես»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը 2 ամիս առաջ մայր է դարձել։ Փոքրիկ Մարիան մայրիկին «ստիպել» է ավելի խիստ դառնալ։ Նորաթուխ մայրիկը, ով տևական ժամանակ խուսափում էր հարցազրույցներից, BlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել և պատմել դստերը դաստիարակելու իր մեթոդների, նախկին ամուսնու հետ հարաբերությունների և մեկուկես ամիս երեխայի հետ բացարձակ մենակ լինելու մասին։

- Նաիրա, Ձեր ամուսնալուծությունից հետո՝ հղիության շրջանում, հարցազրույցներ չէիք տալիս։ Ինչո՞ւ։

- Ճիշտ հարցեր չէին հնչում։ Ես ամբողջ կյանքում թույլ եմ տվել, որ իմ անձնական կյանքը դառնա հանրության առարկա։  Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ արդեն հերիք է, հիմա ժամանակն է, որ ես ապրեմ։ Չեմ ուզում իմ կենսագրականը բացել գրքի նման, ինչպես որ միշտ է եղել։

- Ձեր դուստրը՝ Մարիան, 2 ամսական է։ Կնոջ կյանքը բաժանվում է երկու փուլի՝ մինչև երեխայի ծնունդն ու երեխայի ծննդից հետո։ Ի՞նչ է փոխվել քո կյանքում մայրանալուց հետո։

- Ավելի եմ խստացել՝ կարգուկանոնի ու դաստիարակության առումով։ Երեխան դեռ չծնված պետք է ունենա այդ կարգուկանոնը։ Իմ աղջիկը ժամով ուտում է, ժամով լողանում, քնում ու արթնանում։ Ես նրա դաստիարակությունը սկսել եմ դեռևս հղիության շրջանից։ Երեխա ունեցող ընկերներիս շրջանում ես համարվում եմ սառնասիրտ ծնող։

- Ինչո՞ւ։

-Երևի որովհետև ամեն լացելուց չեմ գրկում, օրորում։ Ես, իհարկե, ընդունում եմ ծնողներին, ովքեր երեխայի ամեն տզալուց ձեռքի վրա օրորում են, հետո, երբ երեխան դառնում է 10-15 կգ, ձեռքերը ջարդելով էլի օրորում են, որ քնի, բայց դա չեմ ընդունում ինձ համար, որովհետև երեխան պիտի ինքնուրույնություն սովորի, անկողնուց բացի ուրիշ տեղ չքնի։ Բացի այդ, երեխային օրորել, առհասարակ, չի կարելի, որովհետև շատ հնարավոր է՝ տարիների ընթացքում ցնցումներ առաջանան։ Ես ծնված օրվանից նրան սովորեցրել եմ, որ եթե ուզում է քնել, պետք է պառկի, թող մի քիչ էլ լացի, կանցնի։

Ես ի սկզբանե սովորեցրել եմ իրեն աղմուկին, բարձր երաժշտությանը։ Նրա կողքին չպետք է շշուկով խոսենք։ Նրան երես տվողներ կան, եթե ես էլ երես տամ, երեխան կդառնա այն, ինչպիսին ես չեմ ուզում։ Միգուցե ես կոպիտ եմ թվում, բայց նույնիսկ նրա սիրելն է ժամով՝ ես երբ պիտի սիրեմ, երբ երես տամ, երբ նա պիտի հասկանա, որ մաման տանը չի։ Գուցե պատճառն այն է, որ ես նրան մեկուկես ամիս մենակ եմ մեծացրել, մոտ մեկ շաբաթ առաջվանից է մայրս միացել մեզ։

Երբ երկուսով մնում եք 4 պատի մեջ, կամ դու ես գժվում, կամ երեխան։ Որպեսզի ես կամ երեխան չգժվեինք, 2 օրական երեխային շատ հանգիստ բացատրեցի, որ, բալիկ ջան, կա՛մ իմ օրենքներն են, կա՛մ ոչ։ Նա 2 ամսական էլ չկա, բայց հավատացնում եմ, որ երբ զանգահարում եմ, ու մայրիկս ասում է՝ բալիկս, մայրիկդ է, միանգամից լռում է։ Փառք Աստծո, Աստված ինձ շատ խելացի բալիկ տվեց։

- Բայց չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ մեջ մայրական քնքշանք էլ կա։

- Հա, սրտիս խորքում ինչ-որ մի տեղ կա, բայց վառ չի արտահայտվում։

- Կարծում եք՝ դա ճի՞շտ է։

- Դա ինդիվիդուալ է, չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ, դա իմ տեսակետն է։ Գուցե դա նրանից է, որ ես մենակ էի, եթե հետս 24 ժամ օգնող մարդիկ լինեին, ես ավելի շատ նվիրվեի։ Չնայած ես տեսակով եմ խիստ, ուր մնաց՝ իմ երեխայի հանդեպ չլինեի։ Երբ ես տեսնում եմ լկստված, անդաստիարակ երեխաների, չեմ հասկանում նրանց ծնողներին, հետևաբար իմ տանը չի կարող լինել դա։ Դրա համար էլ այդ մայրական քնքշանքը թողել եմ հետևում։ Գուցե և դա սխալ է։

- Թեև երեխային խնամելու հմտությունը կանայք ակամա են ձեռք բերում, ամեն դեպքում միանգամից առանց օգնության սկսելը բարդ է։ Միանգամից կարողացե՞լ եք զբաղվել երեխայի խնամքով։

- Եթե չլիներ իմ սառը դատողությունը և բանական մարդ լինելը, ես վստահ եմ, որ կամ ես կնետվեի պատուհանից, կամ երեխան։

-Այդքան բա՞րդ է երեխա պահելը։

-Չէ, չէ, չէ։ Այդ հոգեվիճակը (երեխա ունենալուց հետո հորմոնալ դիսբալանս է) ամեն մեկի մոտ անհատական է դրսևորվում։ Ինձ մոտ մի քիչ շատ էր դա։ Երեխա պահելը շատ հեշտ է, առավել ևս՝ մենակ։ Ես կարդացել եմ շատ գրքեր, բայց թեորիան և պրակտիկան շատ տարբեր են։ Ես նույնիսկ բոդի հագցնելու ձևը չեմ իմացել, բայց մենակ լողացրել եմ 3 օրական երեխային, թեև չեմ իմացել՝ ինչպես են դա անում։ Ամեն ինչ սովորեցի։ Այդ հարցում նա էլ ինձ օգնեց։ Նոր էր ծնվել, բայց վիզը ձիգ պահում էր։

- Մայրիկի օգնությունը չի՞ թուլացրել Ձեր լարվածությունը։

- Մայրիկս ավելի սրտաճմլիկ է, այդ «մուսի-պուսի» տարբերակով է խնամում երեխային. վայ, լացեց, վայ, այսպես, այնպես... Առաջին 3 օրը շատ բարդ էր, որովհետև երեխայի ամեն լացելուց գրկում էր, հետո հասկացրեցի, որ եթե ուզում ես գիշերը հանգիստ քնել, երեխան լավ լինի, իմ օրենքները մի խախտիր։ Շնորհակալ եմ մամայիս, որովհետև իրոք շատ է օգնում ինձ։ Նա երեխային խնամում է, ես գնում եմ իմ գործերով, ներկայացման։

- Երեխայի հետ զբոսանքների հաճա՞խ եք գնում։

- Նա 3 օրականից դրսում է։ Ամեն տեղ տարել եմ ինձ հետ։ Վերջին շրջանում մի քիչ վիրուսներից էի վախենում, բայց կրկին կսկսենք հաճախ դուրս գալ։

- Նաիրա, Դուք և Վանն ամուսնալուծվել էիք մինչ երեխայի ծնունդը։ Երեխան կապ ունի՞ հայրիկի հետ։

- Իհարկե։ Անկախ իմ և նրա հարաբերություններից, նա երեխայի հայրն է և, ինչու ոչ, պարտավոր է ինձ հետ միասին «ծնողություն անել» երեխային։

- Նրան է՞լ եք թելադրւմ Ձեր կանոնները։

- Իհարկե, ինքն ինչ գիտի՝ ես ինչպես եմ մեծացնում էդ երեխուն։ Ես շնորհակալ եմ, որ հետևում է կանոններին։ Նա հասկանում է, որ երեխան մեր ընդհանուրն է, իսկ ես վատը չեմ ցանկանա իմ երեխային։ Քանի որ 24 ժամ կողքիս չի լինում, չի իմանում՝ ինչն ինչպես եմ անում, դրա համար երբ գալիս է, ասում եմ՝ այսպես գրկիր, սա էսպես արա։ Նրանք պարտավոր են շփվել, երբ երեխան մեծանա, կորոշի՝ ուզո՞ւմ է շփվել հայրիկի հետ, թե՞ ոչ։ Այս դեպքում ես ո՞վ եմ, որ թողնեմ կամ ոչ։

- Իսկ Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք Վանի հետ։ Ընկերական հարաբերություննե՞ր եք պահպանել, թե՞ ոչ։

- Ոչ, ծանոթական։ Շատ նորմալ հարաբերություններ ունենք՝ միայն երեխային վերաբերող։

- Մինչ օրս երեխայի հետ ոչ մի նկար չեք հրապարակել, նշեցիք, որ չեք էլ ցանկանում հրապարակել։ Ինչո՞ւ։

-Իմ երեխան իմ անձնական անկյունն է։ Ես նկար չեմ հրապարակում, ոչ թե որովհետև կարծում եմ, որ աչքով կտան, այլ համարում եմ, որ դա իմ սեփականությունն է, որը չեմ շռայլի ամեն մեկին։ Նա կա, փառք Աստծո առողջ է, բայց նա կապ չունի իմ և իր հայրիկի հետ (նրա հայրիկն էլ կապ չուներ հանրության հետ, ինքն իրեն հանրայնացրեց, ինչևէ, լավ է արել՝ իր գործն է)։ Երեխա է, իր համար մեծանում է, իմաստ չեմ գտնում լուսանկարներ հրապարակել։ 3-4 օրական էր, շատ մարդկանց ինքս եմ ուղարկել նկարներ, շնորհակալ եմ, որ ոչ ոք՝ սկսած իր հայրիկից, չի հրապարակել նկար՝ հարգելով իմ որոշումը։ Ով ուզում է տեսնել երեխայիս, ինձ գիտի, իմ տան տեղը գիտի, կարող է գալ։

- Արդեն վերադարձել եք աշխատանքի։ Հեռուստատեսությունո՞ւմ էլ կրկին ներկայանալու ծրագրեր կան։

-Այո, արդեն 2 օր է՝ խաղում եմ «Դոն Ժուան ավիան»։ Ես ծննդաբերությունից հետո երրորդ օրվանից պատրաստ էի գնալ աշխատանքի։ Սպասում եմ նոր առաջարկների։ Կարծում եմ՝ ցանկության դեպքում ինձ կգտնեն։ Մարդիկ իմ տեղը գիտեն, երբևէ չի եղել, որ ես գնամ, դիմեմ ինչ-որ դերի համար։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank