Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


Եվրոպական արժեքներն ենք խեղաթյուրում

Блог

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես գիտեք` եվրոպական արժեքների մասին գոյություն ունի տարածված կարծիք, թե այն բարոյազուրկ է, հայկական սուրբ արժեքներին հակասող: Մասնավորապես, հրապարակում քննարկվում են՝ թմրանյութեր, բռնաբարություններ, մարդասպանություններ, տեռոր, ու դրանով էլ այդ արժեքներն անընդունելի են մեզ, դարերի խորքից եկող հայերիս համար։ Այո, ամբողջությամբ համաձայն եմ, որ վերոթվարկյալ երևույթները, որոնք, ցավոք, այսօր առկա են Եվրոպայում և ԱՄՆ-ում, արատավոր են, մասամբ նաև կործանարար, ու դրա դեմ դիմադրությունը, այն էլ մեր ունեցած փոքր երկրում, կենսական անհրաժեշտություն է։ Վերոթվարկյալ երևույթները, գրեթե հիմնականում հանցագործություններ են, որոնց դեմ պայքարում են թե Եվրոպայում, և թե, առավել ևս, ԱՄՆ-ում։ Այդ երևույթների դեմ պայքարում ենք նաև մենք՝ Հայաստանում։ Իսկ դրանք մեր երկրում ավելի քի՞չ են: Չեմ կարծում, հարցն այստեղ մեր երկրի մակերեսի, բնակչության թվի ու Եվրոպայի հետ նույն ցուցանիշներով համեմատության մեջ պետք է դիտարկել:

Հայերիս մոտ հակամարդկային ընկալվող մյուս երևույթներից են համասեռամոլությունը, փողոցում բարձր ձայնով քիթ մաքրելու, միջնամատով կամ բարձրաձայն fuck-ով էմոցիաներն ազատ արտահայտելու եվրոպական ու ամերիկյան ազատությունն ու փքված փորը գազերից բարձրաձայն ազատելու հատկապես գերմանական անկաշկանդությունը։ Գերմանացի մի ծանոթ ունեմ, ում տանը տարիներ առաջ հյուր էի։ Ուտելիս սեղանի շուրջ ազատ բարձրաձայն ազատվում էր գազերից։ Երբ վերջինիս հայ տիկինը թվացյալ աննկատությամբ հասկացրեց, որ հայերիս համար այդ երևույթն անընդունելի է, գերմանացին ժպտալով դիմեց ինձ, ասելով. «Հետաքրքիր է, որ հայերի համար անընդունելի է այն երևույթը, որը բնական է ու օրգանիզմի պահանջ, բայց ընդունելի է բերանը լցված ուտելիքը ծամելով ազատ խոսելն ու հռհռալը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ ընթացքում հանգիստ կարող է նորմալ համարվել ողջ մեծությամբ ու լայնությամբ բացված բերանից թափվող ուտելիքի կտորների զզվելի տեսարանը»։ Թե որտեղ էր տեսել այդպիսի տեսարան, դժվար չէր կռահելը. Գերմանիայում հայերը քիչ չեն։ Ինչևէ, սա մի փոքրիկ համեմատություն էր, որ գերմանացին նկատեց։ Բայց, նախ հասկանանք, թե ով է վերոհիշյալ երևույթներին, որոնք հանցանքներ չեն, տվել «արժեք» եզրույթը։ Այն էլ, ոչ ավելին և ոչ պակաս՝ «եվրոպական արժեք» գնահատականը։ Ո՞վ է հայերիս համոզել, իսկ ավելի ճիշտ՝ մոլորեցրել, թե դրանք են հենց այն արժեքները, որոնք պետք է ընդունել, եթե ինտեգրմանդ ճանապարհը Եվրոպան է։ Նախ, գերմանացու օրինակով, փորձենք համեմատել այդ երևույթները։

Քիթը ձայնով մաքրելու անկաշկանդությունը։ Այո, համաձայն եմ, որ տհաճ է, համաձայն եմ, քանի որ ես էլ սովոր չեմ դրան։ Բայց դուք տեսե՞լ եք, թե մեր շնորհքաշատ հասարակության որոշ ներկայացուցիչներ ինչպես են քիթը մաքրում փողոցում։ Եթե եվրոպացին ձայնից չի կաշկանդվում, բայց գոնե թաշկինակ է օգտագործում, ապա մերոնք դա ազատ անում են առանց թաշկինակի, ձայնի ողջ ուժգնությամբ ու դրա հետևանքն ասֆալտին դրոշմելով։ Ես սրան էլ սովոր չեմ:

Այո, մենք ամաչում ենք հասարակական վայրում մատով կամ բարձրաձայն fuck-ով հայհոյել, բայց փոխարենը, երբ տղեքով փողոցում կայֆերի մեջ ենք կամ հուզախառը քննարկման ճիրաններում, թքած ունենք, ու մեկ մետր հեռավորության վրա որևէ մեկիս քույրը կամ կինն է անցնում, դնում ու յոթ հարկանի քֆուրներ ենք քաշում։ Իսկ երբ էլ նկատում ենք, որ լսվեց, իբր մեղավոր ենք մեզ զգում ու՝ «վայ ազիզ, ներող կլնես։ Չջոգիմ, որ կողս ես» անհայտ լեզվով ինչ-որ բան ասում։ Սրա՞նք են մեր արժեքները, որոնք չենք ուզում փչացնել եվրոպական «արժեքներով»։

Համասեռամոլներ. այո, բոլորս տեսնում կամ լսում ենք, որ եվրոպական ու ամերիկյան հասարակությունում մեծ թիվ են կազմում համասեռամոլները։ Նայց տեսնում ենք նաև, որ նրանք ունեն իրավունքներ, ազատություններ, ազատ հագնվելու և տեղաշարժվելու անվախություն։ Իսկ ո՞վ է այդքան վստահ, որ մեր երկրում ավելի քիչ են համասեռամոլները, քան եվրոպական ու ամերիկյան հասարակությունում։ Մեզ չեն ասել այդպիսի բան, բայց մեզ թվում է, թե այդպես է։ Թվում է այն պարզ պատճառով, որ մենք փողոցներում հազվադեպ կհանդիպենք արտաքինից համասեռամոլ հիշեցնողի, հազվադեպ կլսենք հայ համասեռամոլների մասին։ Իսկ ինչո՞ւ, պատասխանը պարզ է. մենք ինքնադատաստանի սիրահար ենք։ Հայտնի հումոր կա. համասեռամոլը քայլում է չարբախի փողոցներով… բազմակետերն իրականում ձևական են, քանի որ անեկդոտն արդեն ավարտված է համարվում։ Անեկդոտը, սակայն, ավարտված է, քանի որ բոլորս ենք հասկանում, թե ինչ կկատարվի չարբախի փողոցում այդ համասեռամոլի հետ։ Ի՞նչ հետևություն այս ամենից. իմ հետևությունն այն է, որ արհեստականորեն լռեցված են այն տեղեկությունները, որոնք Եվրոպայում և ԱՄՆ-ում ազատ շրջանառվում են, այսինքն՝ տիրում է անվախության, ազատության մթնոլորտ։ Հիմա ո՞րն է արժեք, համասեռամոլությու՞նը, թե՞ մարդու ազատությունը։ Հիմա ո՞րն է առավել կարևոր, լինել անտեղյակ ու դրանով ինքնախաբեության հետևանքով ինքներս մեզ հո՞ւյս տալ, թե՞ մեր երկրում չկան այդպիսի «արժեքներ», թե՞ ապրել՝ ազատություն և իրավունքների պաշտպանություն պահանջող երկրում, որտեղ պահանջատերը խորը և համապարփակ թքած ունի այդ իրավունքի վրա և հարմար առիթի դեպքում մի լավ կքոթակի նույն օդը շնչող, բայց իրենից տարբերվողին։ Ու որ ամենացավալին է, քոթակելու իրավունքն էլ ինքն է իրեն տվել։ Բայց չմոռանանք նաև, որ վերջերս ականատես եղանք այդ քոթակողներից մեկին, ով, ինչպես պարզվեց, հոգու խորքում, մեղմ ասած, այնքան էլ դեմ չէ համասեռամոլությանը:

Իրականում մեղավորը մեր հասարակությունն է, որը չի ընդունում քաղաքակրթությունը։ Չի ընդունում համասեռամոլությունը, բայց հանդուրժում է ուտելիքը բերանում խոսելը, փողոցի կենտրոնում խնչելը, ուխտի նման թքելը, հանցանքի ժամանակ գլուխն առնել ու թռնելը, հիվանդին օգնության չհասնելն ու էլի տենց հարյուրավոր արատներ: Հիմա շատերը կփորձեն մեկնաբանել, թե իբր ես քաղաքակրթություն ասելով նկատի ունեմ համասեռամոլությունը։ Ոչ, ամենևին էլ դա նկատի չունեմ, այլ նկատի ունեմ այն իրական արժեքները, որոնք հենց եվրոպական արժեքներն են։ Դրանք են՝ ազատությունը, յուրաքանչյուրի իրավունքի ազատ իրացումն ու դրա արդյունավետ պաշտպանությունը, սոցիալական պաշտպանությունը, արդարությունը, ժողովրդավարությունը, քաղաքական ազատությունը, ազատ դատարանը, կոռուպցիայի բացակայությունը և շատ ավելին։ Բայց այս ամենը նախ հասարակությունն է գնահատում, հասարակությունն է ընդունում ու ցանկանում, իրապես ցանկանում ու դրա համար արժեքներ ստեղծում և հետո միայն պահանջում։ Մնացած երևույթները, որոնք միամտաբար արժեք ենք համարում, ընդամենը անհատի տարբերություններն են, որոնք չեն ճանաչում ազգային կամ տարածաշրջանային պատկանելություն, իհարկե որոշ բացառություններով։

Եկեք անկեղծ ու մաքուր լինենք, կուզեի, որ ոչ թե ձևական քաղաքակիրթ լինեինք կամ բացահայտ տականք, այլ բացահայտ քաղաքակիրթ ու ճիշտ դաստիարակված:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта