Միխայիլ Մարկոսովը հեռացել է «Խիմկի»-ից
Спорт«Խիմկի»-ն եւ Միխայիլ Մարկոսովը համաձայնագիր են ստորագրել, որով ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզում է կապերը թիմի ավագ հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, ակումբը չի կարողացել վճարել հարձակվողին խոստացված աշխատավարձը:
«Մենք թիմի ավագից բաժանվում ենք փոխադարձ հարգանքով եւ երախտագիտության զգացումով: Մարկոսովը մեր առաջատարն էր, դիվիզիոնի լավագույն ռմբարկուն եւ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը»,-ասված է հաղորդագրությունում:
Մակարովը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու է ճանաչվել: Մրցաշրջանի առաջին հատվածում մասնակցել է 23 հանդիպման եւ դարձել 13 գոլի, 8 գոլային փոխանցման հեղինակ: