Դեռ պորտֆելների հարց չի քննարկվել. ՀՀԿ խմբակցոթյան ղեկավար
ПолитикаԱյսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, նշեց, որ համագործակցությունը լավ փուլում է, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել,- հայտնվում է Orer.am-ը:
«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն»,- հայտարարեց նա: Հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե ՏԿԱԻՆ նախարարությունն առանձնանալու է եւ խոսվում է Արծվիկ Մինասյանի ու Դավիթ Լոքյանի թեկնածությունների մասին, նա պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ նախարարության անջատման մասին:
«Ես խոսակցություններով չեմ առաջնորդվում, այլ միայն փաստերով»,- ասաց նա: Պատասխանելով նաեւ Orer.am-ի այն հարցին, թե ԲՀԿ-ին ինչու են լուսանցքում թողել, Բաղդասարյանը նշեց. «Մեր դռները բաց են բանակցությունների համար, մենք բոլորին ենք առաջարկել: Ի՞նչ է, գրավոր, հատուկ առաջա՞րկ են ուզում: Մենք ասում ենք՝ ով բանակցում է, մեր դռները բաց են, կարող են գալ, քննարկենք»: