«Ալ-Ռաեդ»-ի կազմում Մարկոս Պիզելին զույգ գոլի հեղինակ է դարձել
СпортՍաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ-Ռաեդը» մրցակցի հարկի տակ 2-6 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին»: Հիշեցնենք, որ «Ալ-Ռաեդ»-ի կազմում հունվարից հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, «Ալ-Ռաեդ»-ի խփած երկու գոլերի հեղինակն էլ եղել է Մարկոս Պիզելին:
Մարկոսը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում եւ ողջ խաղի ընթացքում մնացել է խաղադաշտում: Առաջին խաղակեսի ավարտին նա շրջադարձ հարվածով գրավել է մրցակցի դարպասը, իսկ հանդիպման վերջին րոպեին անվրեպ իրացրել է 11- մետրանոց հարվածը:,P> «Ալ-Ռաեդը» վաստակած 10 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: «Ալ-Իթիհադին» 32 միավորով 3-րդն է: Առաջնությանը մասնակցում է 14 ակումբ: