«Միկա»-ն ստուգողական հանդիպում կանցկացնի «Ռուսթավի»-ի հետ
СпортՓետրվարի 6-ին Երեւանի «Միկա»-ն Ռուսթավ քաղաքում ստուգողական հանդիպում կանցկացնի համանուն թիմի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, «Ռուսթավի»-ն հանդես է գալիս Վրաստանի առաջին խմբի առաջնությունում:
Սա «Միկա»-ի վերջին խաղը կլինի թբիլիսյան առաջին հավաքի շրջանակում: Փետրվարի 7-ին «Միկա»-ն կվերադառնա Երեւան:
Երկրորդ ուսումնամարզական հավաքը դարձյալ կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում` փետրվարի 12-22-ին: