Զիդանն արգելափակել է Իսկոյի տեղափոխությունն «Արսենալ»
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», եթե չլիներ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիմադրությունը, հաղորդում էThe Sun-ը:
«Արսենալը» պատրաստ է եղել Իսկոյի համար վճարել 45 միլիոն եվրո, եւ մադրիդյան ակումբի ղեկավարությունը համաձայնել է, սակայն տրանսֆերն արգելափակել է ֆրանսիացի մասնագետը: Ամռանը կողմերը կվերադառնան հնարավոր գործարքին: