«Ռայո Վալեկանո»-ն կրկին չի հայտավորել Արաս Օզբիլիսին
СпортԻսպանիայի առաջնության 23-րդ տուրում փետրվարի 6-ին «Ռայո Վալեկանո»-ն սեփական դաշտում կհյուրընկալի «Լաս Պալմաս»-ին: Արմենպրեսի հաղորդմամբ, մադրիդյան ակումբը հայտավորել է 19 խաղացողի, որոնց թվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի անունը նշված չէ:
Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին իսպանական ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին` Իտուրային և Պիտիին, սակայն Արաս Օզբիլիսի վարաբերյալ տեղեկություն չէր հաղորդվել: Ֆուտբոլիստը հայտավորված չէր նաեւ Իսպանիայի առաջնության անցած տուրի հանդիպմանը: