Այսօրվա դրությամբ Սուարեսը Մեսսիից ուժեղ է. Ռոդրիգես
СпортՄադրիդի «Ատլետիկոյի» նախկին և արգենտինական «Ինդեպենդիենտեի» ներկայիս կիսապաշտպան Կրիստիան Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ասել իր հայրենակից Լուիս Սուարեսի հասցեին:
«Այսօրվա դրությամբ Սուարեսը Մեսսիից ուժեղ է: Հիմա նա անհավանական մարզավիճակում է:
Հպարտ եմ նրանով, չէ որ նա իմ հայրենակիցն ու հավաքականում խաղընկերն է»,- ասել է ուրուգվայցին:
Նշենք, որ «Բարսելոնայի» վերջին 5 խաղում Սուարեսը խփել է 9 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: