Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը չեն համապատասխանել «Շախտյորին»
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը հեռացել են Կարագանդայի «Շախտյորից», որի կազմում անցնում էին փորձաշրջան, հայտնում է Sports.kz-ն:
Թուրքիայում հայ կիսապաշտպանները մասնակցել էին ուկրաինական «Վորսկլայի» դեմ ստուգողական խաղին, որում չեն տպավորել «Շախտյորի» մարզիչին:
Հիշեցնենք, որ Կարագանդայի թիմում փորձաշրջան է անցնում նաեւ Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որն, ամենայն հավանականությամբ, պայմանագիր է կնքելու ղազախական ակումբի հետ: