Պերեսը երբեք ինձ չի հրավիրել Ռեալ. դարպասապահ Ջանլուիջի Բուֆոն
СпортԹուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հերքել է այն տեղեկությունները, որ Մադրիդի «Ռեալը» ժամանակին հետաքրքրվում էր իր ծառայություններով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ժամանակին ցանկանում էր հրավիրել իտալացուն:
«Ֆլորենտինոն երբեք չի զանգել ինձ: Ո՛չ 2005 թվականին, ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո: Նա չի զանգահարել նաև գործակալիս: Չգիտեմ, թե երբ և որտեղ է հայտնվել այդ տեղեկությունը, սակայն այն չի համապատասխանում իրականությանը:
Չգիտեմ, թե արդյոք Պերեսը հետաքրքրվում էր ինձնով, սակայն գիտեմ, որ եթե «Ռեալը» ցանկանում է ինչ-որ ֆուտոլիստի, ապա գնում և ձեռք է բերում նրան»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է «ABC»-ն: