Գվարդիոլա. Լևանդովսկին իմ հանդիպած ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից է
Спорт«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է մյունխենյան ակումբից:
«Լևանդովսկին իմ հանդիպած ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից մեկն է: Նա գրեթե երբեք վնասվածքներ չի ստանում և միշտ հասանելի է: Նա շատ լավ գիտի, թե որքան կարևոր է լինել լավ մարզավիճակում և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկական տեսանկյունից»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Նշենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է 19 խաղի և խփել է 19 գոլ: