Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պատանեկան օլիմպիական խաղերի մայրաքաղաք
СпортՀայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Լիլեհամեր, որտեղ փետրվարի 12-ին կմեկնարկեն ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերը:
«Մեր հիմնական խնդիրը դատավորական կազմում ներկայացուցիչ չունենալն է, Անաստասիան շատ լավ հանդես եկավ եւ արժանի էր ավելի բարձր միավորների: Հուսանք, օլիմպիական խաղերում այս խնդիրը չենք ունենա»,-ասաց Մ. Ստեփանյանը: Գեղասահորդուհին հայկական պատվիրակությանը կմիանա Մոսկվայից:
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու է նաեւ դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն է ՀԱՕԿ սպորտի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:
Ձմեռային պատանեկան երկրորդ լիմպիական խաղերը արդեն երկրորդ անգամ անցկացվում ԵՆ Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային օլիմպիական, թե պատանեկան խաղերը: