Ռոնալդո. Շատ բարդ է համեմատել Ռոնալդուին և Մեսսիին
Спорт«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ պետք չէ համեմատել կատալոնական և մադրիդյան ակումբների առաջատարներին՝ Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:
-Իսկապես շատ բարդ է համեմատել Ռոնալդուին և Մեսսիին: Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են, օժտված են հրաշալի տաղանդով: Մեսսին և Ռոնալդուն տարբեր դիրքերում են խաղում, տարբեր ոճեր ունեն, բայց դրա հետ մեկտեղ հիմարություն կլինի հերքելը, որ վերջին տարիներին հենց նրանց մրցակցությամբ է որոշվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նրանք լավագույններն են և ամեն խաղում ապացուցում են դա: Լավ, գրեթե ամեն խաղում,-Ռոնալդոյի խոսքը մեջբերված է «Championat»-ից: