Գաել Անդոնյանը կրկին հայտավորված չէ «Դիժոն»-ի մեկնարկային կազմում
СпортՖրանսիական երկրորդ լիգայի 26-րդ տուրում փետրվարի 12-ին «Դիժոն»-ը կհյուրընկալի «Սոշո»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Դիժոն»-ի մեկնարկայաին կազմի հայտացուցակում արդեն 4-րդ անգամ բացակայում է Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի անունը:
Հիշեցնենք, որ թիմի կազմում Անդոնյանը խաղադաշտ է դուրս եկել հունվարի 15-ին կայացած՝ «Բուր Պերոննա»-ի դեմ խաղում: Այդ հանդիպման առաջին կեսում հայազգի պաշտպան հեռացվել էր խաղադաշտից եւ դրանից հետո դեռևս թիմի կազմում խաղադաշտ դուրս չի եկել: Հիշեցնենք, որ «Դիժոն»-ը 51 միավորով գլխավորում է երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակը: «Սոշո»-ն 22 միավորով գտնվում է նախավերջին 19 րդ հորիզոնականում: