Նախագահի նստավայր են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաները
ПолитикаՀՀ նախագահական նստավայր են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր հանդիպում են ունենալու Նախագահ Սերժ Սարգսյանի հետ. սպասվում է նաև երկրի ղեկավարի ելույթը:
Նախագահական նստավայրի մոտ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ իր լիազորություններից դուրս է հանդիպման մասին ինչ-որ բան ասելը, քանի որ կուսակցական միջոցառում չէ: Նա հրավիրված է որպես բարձրաստիճան պաշտոնյա: «Հիմա կոռեկտ չեմ համարում ինչ-որ բան ասելը, քանի որ նախագահը ելույթ է ունենալու: Ելույթը կտարածվի, և դուք կիմանաք, թե ինչ հարցեր են քննարկվել»,-ասաց Շարմազանովը:
Նախագահական նստավայր են ժամանել նախարարները, մարզպետները, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները: